Գալուստ Սահակեան. «Շատ ցաւալի է, որ նման միջադէպեր էն լինում»


Գալուստ Սահակեան. «Շատ ցաւալի է, որ նման միջադէպեր էն լինում»

  • 04-03-2011 17:09:12   | Հայաստան  |  Քաղաքական
Շատ ցաւալի է, որ նման միջադէպեր էն լինում: Մարտի 4-ի ճեպազրոյցում այս կարծիքը յայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցութեան ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանը` «ՆՏ»-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով փողոցային առեւտրով զբաղուող անձանց ու «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամների եւ ոստիկանների միջեւ կառավարութեան շէնքի առաջ նախօրէին տեղի ունեցած միջադէպին: Ըստ նրա, խորհրդարանականները վրդովուած էն եւ գտնում էն, որ, անկախ հանգամանքներից, անհրաժեշտ է պատգամաւորների նկատմամբ պատշաճ վերաբերմունք ունենալ: «Այս պահին գնահատականներ, վերլուծականներ հնարաւոր չէ տալ, որովհետեւ թէ Ազգային ժողովի նախագահը, թէ վարչապետը փորձում էն կամ, աւելի շուտ, յանձնարարական է իջեցուած, որպէսզի ոստիկանների նկատմամբ ծառայողական քննութիւն անցկացուի: Այստեղ խնդիրը ոչ թէ մեղաւորներ գտնելն է, այլ նման սիտուացիաներից հասարակութեանը զերծ պահելը: Սա է ամենակարեւորագոյն խնդիրը»,- ընդգծեց Գ.Սահակեանը: Նա միեւնոյն ժամանակ յորդորեց իր բոլոր գործընկերներին նման դէպքերում, իրենց լիազօրութեան շրջանակներում, «հնարաւորինս մեղմել ժողովրդի ցասումը կամ ընդվզումը» եւ փորձել այն պահաջները, որոնք «ժողովրդի կողմից արտայայտւում էն, ներկայացնել թէ իշխանութիւններին, թէ Աժ-ի ղեկավարութեանը կամ ընդհանրապէս Աժ-ին»: ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը նշեց, որ, ի հարկէ, պատգամաւորներն իրենք էն որոշում, թէ ինչպիսի գործունէութիւն իրականացնէն: «Էս կարծում եմ, որ այդ պարագայում աւելի մեծ էին իմ գործընկերների հնարաւորութիւնները, առաւել եւս` ըստ մեր կանոնակարգ-օրէնքի, ցանկացած պատգամաւոր հնարաւորութիւն ունի ոչ միայն անմիջապէս դիմել իշխանութեան ներկայացուցիչներին` ժողովրդի պահանջը տեղ հասցնելու, այլեւ` իրաւազօր է մասնակցելու կառավարութեան նիստերին: Եթէ այս օպերատիւ իրավիճակում փորձէին մեր պատգամաւորները ժողովրդի ձայնը հասցնել վարչապետին կամ կառավարութեան նիստին, կարծում եմ, աւելի շահեկան կը լինէր»,-ասաց նա: Լրագրողի հարցին, թէ հնարաւոր է արդեօք, որ Հհկ-ն հանդէս գա փողոցային առեւտուրն արգելելու մասին քաղաքապետարանի որոշումը վերանայելու նախաձեռնութեամբ, Գ.Սահակեանն ասաց, որ ինքն անձամբ Երեւանի քաղաքապետին յայտնել է իրենց տեսակէտը: ՀՀԿ-ն քննարկում է խնդրի լուծման տարբերակներ: «Կարծում եմ, հնարաւորինս օրինական դաշտ կը բերուի փողոցային առեւտուրը, բայց այնպէս չէ, որ որտեղ ուզենան, որ տան բակում ուզենան, պիտի առեւտուր կազմակերպեն»,-ասաց նա: Ըստ Գ.Սահակեանի, խնդրի հիմնական լուծումն այն կը լինի, որ քաղաքապետարանն «ապահովի սանիտարական վիճակը եւ փորձի առանձին մարդաշատ վայրերում հնարաւորութիւններ ստեղծել, որպէսզի մեր քաղաքացիներից նրանք, ովքեր վերավաճառում էն ապրանքներ, իրենց հանապազօրեայ հացը կարողանան վաստակել»:
  -   Քաղաքական