Կանանց միջազգային օրուան ընդառաջ


Կանանց միջազգային օրուան ընդառաջ

  • 04-03-2011 15:35:05   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է բարեգործական ցուցահանդէս վաճառք` նուիրուած Կանանց մէկամսեակին: Այդ մասին այսօր լրագրողներին յայտնեց Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայ Հկ-ի նախագահ Լիլիթ Ասատրեանը: Միջոցառման ողջ հասոյթը տրամադրուելու է երիտասարդ կանանց շրջանում տնտեսական ակտիւութեան խրախուսման նպատակով կազմակերպուող ծրագրերի իրականացմանը: Արդէն երկրորդ տարին է, որ Հկ-ն կազմակերպում է նման միջոցառում: Միջոցառման խորագիրն է` << Ամէն ինչ կանանց համար եւ կանանց միջոցով>>: Ցուցահանդէս-վաճառքում կանայք ներկայացնում են իրենց սեփական արտադրանքը` արդուզարդ, հագուստ, կիրառական եւ խնամքի պարագաներ, ինչպէս նաեւ սնունդ: Լ. Ասատրեանի հաւաստմամբ` նման կերպ նրանք փորձում են հնարաւորութիւն տալ այս կանանց որոշ չափով ձեռք բերել տնտեսական անկախութիւն եւ բարելաւուել իրենց սոցիալական վիճակը. կանայք վաճառում են իրենց արտադրանքն ու հասոյթ ստանում: Ասոցիացիայի միւս նպատակը արտադրող կանանց տօն պարգեւելն է: Ցուցահանդէսին մասնակցելու են նաեւ մարզերի կանայք: Անցած տարուայ 47 սեղանների համեմատ` այս տարի սպասւում են 70-ը: <<Հայաստանի երիտասարդ կականց ասոցիացիայ>> ( ՀԵԿԱՅ) հասարակական կազմակերպութիւնը հիմնադրուել է 2004 թուականին: Հեկա-ի նպատակն է` խթանել Հհ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական հասարակութեան կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հկ-ն աշխատում են 4 ուղղութեամբ` 1-ին երիտասարդ կանանց առաջնորդութեան զարգացում, 2-րդ` անձնական հմտութիւնների զարգացում, 3-րդ` պատասխանատու քաղաքացու եւ կրթութեան ապահովում եւ 4-րդ` կրթութիւն փորձի փոխանակման միջոցով: Հեկա-ի շահառուները 13-ից 45 տարեկան կանայք են: 2004թ.- ից մինչ օրս 12 հազար կին Հկ-ի կողմից ստացել են ծառայութիւններ: Տօնավաճառն ուղեկցուելու է նաեւ մշակութային ծրագրով, կազմակերպուելու է վիճակախաղ, նախատեսւում են մի շարք անակնկալներ: Ցուցահանդէս վաճառքն տեղի է ունենալու ս.թ. մարտի 6-ին, <<Մարիոթ Արմէնիայ>> հիւրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում: Մուտքը հանրութեան համար ազատ է:
  -   Հասարակութիւն