Մեդիամաքս»-ի կայքը վերագործարկուեց


Մեդիամաքս»-ի կայքը վերագործարկուեց

  • 04-03-2011 14:38:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Մեդիամաքս» ընկերութիւնն այսօր յայտարարել է իր www.Mediamax.am կայքի վերագործարկման մասին, որն այսուհետ հանդիսանում է տեղեկատուական պորտալ` էլեկտրօնային թերթի տարրերով: ,,մեդիամաքսե-ը ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ եւ հարուստ փորձ: Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրութեանը տեղեկատուութիւն ներկայացնել ոչ միայն աւանդական Զլմ-ների միջոցով, այլեւ անմիջականօրենէ,- ասել է ,մեդիամաքսե-ի տնօրէն Արա Թադեւոսեանը: Նշենք, որ ,մեդիամաքսե-ի առաջին ինտերնետային պորտալը` www.Auto.am-ը, գործարկուել է 2003թ.: Այսօր ,մեդիամաքսէ ինտերնետ-հոլդինգը ներառում է 4 նախագիծ` www.Auto.am, www.Banks.am, www.Itel.am եւ www.Bravo.am: ,մեզ յաջողուել է ստեղծել Հայաստանի ամենառեյտինգային պորտալները աւտոմեքենաների, ֆինանսական շուկայի, հեռահաղորդակցութեան, ինչպէս նաեւ ժամանցի ոլորտում: Վստահ ենք, որ www.Mediamax.am հասարակական-քաղաքական պորտալի գործարկումը կը համալրի յաջողուած նախագծերի ցանկը եւ աւելի կ'ամրապնդի ,մեդիամաքսե-ի դիրքերը ՀՀ ինտերնետային շուկայումէ,- ասել է Արա Թադեւոսեանը: Յաւելենք, որ ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանաւորուածութիւնների շրջանակներում ,մեդիամաքսէ ընկերութիւնը բացառիկ իրաւունք է ստացել Հայաստանում հրապարակել ,թուրքիայի մասինէ շարքի յօդուածները` գրուած յայտնի ամերիկացի, եւրոպացի եւ թուրք հեղինակների կողմից:
  -   Հասարակութիւն