Հրդեհ Կեչուտ գիւղում


Հրդեհ Կեչուտ գիւղում

  • 04-03-2011 13:43:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 3-ին, ժամը 19:27-ին, հրդեհ է բռկուել Վայոց Ձորի մարզի Կեչուտ գիւղում: Ինչպէս յայտնում է Արտակարգ ալիքը, հրդեհը մեկուսացուել է ժամը 21:24-ին, մարուել` 00:57-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են տեղի բնակիչները` իրենց ջրատարով: Հրդեհի հետեւանքով այրուել է Շ.Աւետիսեանին պատկանող անասնագոմը` 30քմ, մակերեսով, կից շինութեան տանիքը` 40քմ մակերեսով եւ ներսում կուտակուած 900 հակ անասնակերը: Զոհեր չկան:
  -   Հասարակութիւն