Գալուստ Սահակեան. «Մամուլն արդէն ճիշտ ճանապարհի վրայ է»<br />


Գալուստ Սահակեան. «Մամուլն արդէն ճիշտ ճանապարհի վրայ է»

  • 03-03-2011 20:18:37   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի քաղաքացիական հասարակութեան մասին Հհ-ում ԱՄՆ դեսպանի ելոյթում եղան «ենթատեքստային բնորոշումներ, որոնք մեզ համար ընդունելի չէն»։ Մարտի 3-ի ասուլիսում այս մասին յայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ եւ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը։ Միաժամանակ նա չհամաձայնեց այն մտքի հետ, թէ ելոյթը գունաւոր յեղափոխութեան կոչ է։ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայ հանդիպման կապակցութեամբ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը կարծիք յայտնեց, որ «Ալիեւը նորից իր ռազմատենչ յայտարարութիւններով հանդէս կը գայ, կը փորձի նորից դանդաղեցնել գործընթացները»։ Այդ է պատճառը, որ հայկական կողմը յորդորել ու յորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որպէսզի մի փաստաթուղթ ստորագրուի, որտեղ ոչ միայն կը բացառուի ուժի կիրառումը, այլ այն կիրառելու դէպքում պատժամիջոցնէր կնախատեսուեն։ Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնները Գ.Սահակեանը շատ ծիծաղելի է համարում. դրանից Հայոց բանակն ու երկիրը աւելի է ամրանում։ Իշխանութիւնների կողմից մերժուած Հայ Ազգային Կոնգրէսի պահանջագիրը, ըստ ՀՀԿ ներկայացուցչի, արտագրուած է 20-րդ դարի 90-ականների ընդդիմութեան հարցադրումներից, որով այսօրուայ ընդդիմութիւն դարձած այն ժամանակուայ իշխանութիւնը փորձում է շեղել հասարակութեանը։ Նա ընդգծեց, որ այսօրուայ իշխանութիւնները ընդունում էն, որ խնդիրներ կան, սակայն վստահ էն, որ ի զօրու էն այդ խնդիրները լուծել եւ լուծելու են։ Գալուստ Սահակեանն առանձնացնում է ժողովրդի բողոքօղ մասին ընդդիմադիր մասից. ըստ նրա հաշուարկների, բողոքօղ մասը կազմում է ժողովրդի 25-30 տոկոսը՝ բողոքում էն սոցիալական պայմաններից եւ իրաւունքի խնդիրներից։ Իսկ ընդդիմադիր շարժում, ըստ Գ.Սահակեանի, Հայաստանում չի ձեւաւորուել։ Մասնաւորապէս, Հակ-ը, նրա համոզմամբ, կռւում է ոչ թէ նպատակների, այլ միջոցի համար։ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան կողմից մանդատները վայր դնելու հնարաւորութեան կապակցութեամբ Գ.Սահակեանը նշեց. «Մենք ունեցել ենք բօյկօտի մօտեցումներ. այն ժամանակուայ բօյկօտ յայտարարողները շատ բան կորցրեցին, չի կարելի քաղաքական կարեւորագոյն զինանոցը թողնել եւ գնալ փողոց»։ Գ.Սահակեանը գոհունակութիւն յայտնեց, որ վերջին շրջանում մամուլին սկսել էն հաշուի առնել եւ ընդդիմութիւնը, եւ իշխանութիւնները , եւ փորձում էն աւելի թափանցիկ գործել։ ՀՀԿ խմբակցութեան ղեկավարը մամուլում «լաւ իրավիճակ» է տեսնում եւ գտնում է, որ «մամուլը արդէն ճիշտ ճանապարհի վրայ է»։ Նա ընդգծեց, որ դա նոյնպէս կը նպաստի լաւ ընտրութիւններ անցկացնելուն։
  -   Քաղաքական