Յունիսին Երեւանում կ'անցկացուի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբոյժների համաժողովը


Յունիսին Երեւանում կ'անցկացուի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբոյժների համաժողովը

  • 03-03-2011 17:06:08   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի պլաստիկ վերականգնողական եւ Էսթետիկ վիրաբոյժների ասոցիացիան (AAPRAS www.aapras.org) 2011 թ. յունիսի 28-30-ը կազմակերպում է ոլորտի խնդիրներին նուիրուած «Անցանկալի ելքերը եւ բարդութիւնները պլաստիկ վիրաբուժութեան մէջ» թեմայով միջազգային համաժողով: Այն անցկացուելու է Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբոյժների եւրոպական միութեան հովանաւորութեան ներքոյ: Համաժողովին մասնակցելու էն ինչպէս սփիւռքի մասնագէտները, այնպէս էլ միջազգային փորձագէտներ եւ դասախօսներ Եւրոպայից, Միացեալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից: Համաժողովի շրջանակներում կը կազմակերպուէն պլաստիկ վիրաբուժութեան ասպարէզում թողարկուող արդիւնաբերական արտադրանքի ցուցադրութիւններ: Համաժողովում նախատեսւում է շուրջ 200-350 մասնագէտների մասնակցութիւն, միջազգային փորձագէտների 10 դասախօսութիւն եւ 60 զեկոյց, ինչպէս նաեւ 10 կլոր սեղան մասնագիտական քննարկումների համար: Համաժողովի աշխատանքները համակարգում է IPRAS-ի համաժողովների պաշտօնական համակարգող "Zita Congress" միջազգային ընկերութիւնը, որը համապատասխան տեղեկատուութիւն է ապահովելու աշխարհի 99 երկրների 37 հազար պլաստիկ վիրաբոյժների: Պլաստիկ վիրաբուժութեան համաշխարհային զարգացումները լայն հասարակայնութեանը ներկայացնելու նպատակով համաժողովի շրջանակներում կազմակերպուելու է հանրային օր /Public day/ լրատուամիջոցների մասնակցութեամբ: Համաժողովի նիւթերը կամփոփուէն տպագիր ժողովածուի մէջ:
  -   Հասարակութիւն