Անվճար այցելութիւն Երեւան քաղաքի պատմութեան թանգարան


Անվճար այցելութիւն Երեւան քաղաքի պատմութեան թանգարան

  • 02-03-2011 21:14:32   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով այցելութեան ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թ.4 եւ 52 դպրոցների միջին դասարանների շուրջ 70 աշակերտ մարտի 2–ին այցելել էն Երեւան քաղաքի պատմութեան թանգարան: Դպրոցների հետ համաձայնեցուած ծրագրով, սահմանուած ժամանակացոյցի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան դպրոցների 3–6–րդ դասարանների աշակերտները Երեւան քաղաքի պատմութեան թանգարան կ'այցելեն իւրաքանչիւր շաբաթուայ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին: ,վստահ ենք, որ աշակերտները սիրով եւ հաճոյքով կ'այցելեն ոչ միայն թատրոններ, այլեւ թանգարան: Կրթութիւն ստանալը միայն դպրոցում առարկաներ սովորելը չէ. կարեւոր է ստացած տեսական գիտելիքը նաեւ դիդակտիկ միջոցներով ամրապնդելը: Քաղաքապետարանի նախաձեռնութեան նպատակը երեխաներին ճշմարիտ արուեստին մօտեցնելը, ազգային արժէքների նկատմամբ սիրոյ եւ հաւատի սերմանումն ու ամրապնդումն է: Աշակերտը նաեւ մշակութային կրթութիւն պէտք է ստանաէ – նշել է Երեւանի քաղաքապետարանի կրթութեան վարչութեան պետ Գայիանէ Սողոմոնեանը: Թանգարանում երեխաների համար էքսկուրսիաները, կախուած տարիքային խմբից, կազմակերպւում էն խաղերի, խաղ դասերի ձեւով: Աշակերտները հնարաւորութիւն ունէն ծանօթանալու Երեւան քաղաքի պատմութեանը` հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Հասարակութիւն