Նորընտիր պաշտպանը հաւատում է, որ «կաթիլը քար է ծակում»
02-03-2011 17:52:32 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ՀՀ մարդու իրաւունքների նորընտիր պաշտպան Կարէն Անդրէասեանի
յայտարարութիւնը լրատուամիջոցների համար
«Մի մեծ իդէալիստ գրել է, որ մարդիկ ծնւում էն հաւասար իրաւունքներով: Յետոյ հազարաւորները ցինիզմով ու խորափաթանցութեամբ քննադատել էն ասուածը: Ոմանք էլ ոչ պակաս ջանասիրութեամբ փորձել էն իրականութիւն դարձնել այն: Պարադոքս է, սակայն եւ վերջիններս` իրենց վճռական հաւատով, եւ նրանք, ովքեր անխնայ քննադատում էին, նպաստեցին, որ այս գաղափարը թէպէտ դանդաղօրէն, բայց ամրանայ մարդկանց եւ ժողովուրդների գիտակցութեան մէջ:
Որպէս իրաւաբան` մարդկանց հաւասարութիւնն օրէնքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագոյն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրաւագիտութեան հիմքն է:
Որպէս պրակտիկ մարդ` էս էլ գիտեմ, որ սա ամենադժուար իրականացուող նորմերից է:
Որպէս իրատէս` չեմ կասկածում, որ այս առաքելութիւնն իրականացնելիս աւելի յաճախ դառնում էն քննադատութեան թիրախ, քան արժանանում հիացմունքի:
Բայց որպէս լաւատէս` էս հաւատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»:
Եւ վերջապէս որպէս հումանիստ` էս լրիւ համաձայն եմ մէկ այլ իդէալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու աւելի լաւը դարձնել այն, բայց եւ ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»:
Իմ գործունէութեան մէջ էս առաջնորդուելու եմ հետեւեալ սկզբունքով. դոմինանտը ոչ թէ գործն է որպէս արդիւնք, այլ գործի հետեւում կանգնած կոնկրէտ մարդը, որովհետեւ առանձին մարդկանց յաղթանակների գումարը յաճախ աւելին է, քան բոլորի միջեւ բաժանուած մէկ յաղթանակը:
Ինչպիսին կը լինի իմ գործը, ցոյց կը տայ ժամանակը, որը էս ուզում եմ արդիւնաւէտ օգտագործել: Հէնց այդ պատճառով էլ էս որոշել եմ օգտուել հրապարակային ելոյթներից ժամանակաւորապէս հրաժարուելու հնարաւորութիւնից, բայց ընդունուած 100-օրեայ ժամկէտի փոխարէն կը սահմանափակուեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թոյլ տալ, քանի որ ոլորտն ինձ բաւական յայտնի է, իսկ կոնկրէտ գործերի ուսումնասիրութեան համար կ'օգտագործեմ լռութեան այս ընթացքը: Էս գիտեմ, որ «կոնկրէտութիւն» վերացական գոյականի հետեւում կոնկրէտ մարդիկ էն, որոնց համար սպասման իւրաքանչիւր օրը ժամկէտ է, իսկ էս ուզում եմ ոչ թէ երկարացնել, այլ կրճատել այդ ժամկէտը:
Շնորհակալ եմ նրանց, ում իմ ընտրուելն անտարբեր չթողեց: Նրանց, ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տուեցին եւս մէկ անգամ վելուծել անցեալի իմ արարքները եւ եզրակացութիւններ անել ապագայի համար: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հաւատս իմ նկատմամբ եւ ցանկութիւնը` լինել առաւելագոյնս արդիւնաւէտ իմ այս պաշտօնում»:
Մարտ, 2011
Երեւան