Արամ Ա. Կաթողիկոս Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանը


Արամ Ա. Կաթողիկոս Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանը

  • 02-03-2011 14:02:44   |   |  Մամլո հաղորդագրություն
ԱՆԹԻԼԻԱՍ - երէկ, Երեքշաբթի 1 Մարտ 2011-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Վեհարանին մէջ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Վարչապետ Արա Յարութիւնեանը: Հանդիպման ներկայ էին նաեւ Վարչապետին ընկերացող պատուիրակութիւնը, ինչպէս նաեւ՝ Ղարաբաղի օժանդակութեան լիբանանի յանձնախումբը: Վեհափառ Հայրապետը ողջունեց Ղարաբաղի Վարչապետին այցելութիւնը, շեշտելով՝ Ղարաբաղի տնտեսական հզօրացման Սփիւռքի հայութեան օժանդակելու հրամայականը: Պարոն Վարչապետը իր կարգին գնահատանքով արտայայտուեցաւ Ղարաբաղի հզօրացման աշխատանքներուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գործօն դերակատարութեան:
  -   Մամլո հաղորդագրություն