Արման Կիրակոսեանը մասնակցեց Մակ-ի մարդու իրաւունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին<br />


Արման Կիրակոսեանը մասնակցեց Մակ-ի մարդու իրաւունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին

  • 02-03-2011 13:41:20   |   |  Մարդու իրաւունքներ

Փետրուարի 28-ին եւ մարտի 1-ին Ժնեւում Մակ-ի Ռասայական խտրականութեան վերացման կոմիտէն իր 78-րդ նստաշրջանում քննարկեց Հայաստանի 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկոյցը: Զեկոյցի քննարկմանը մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում ընդգրկուած էին ՀՀ արտաքին գործերի եւ արդարադատութեան նախարարութիւնների, ոստիկանութեան, կառավարութեան ազգային փոքրամասնութիւնների եւ կրօնի հարցերի վարչութեան ներկայացուցիչները: Զեկոյցի քննարկումն անցաւ կառուցողական երկխօսութեան մթնոլորտում` կոմիտէի կողմից առաջարկուած թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատուիրակութեան ղեկավարը ներկայացրեց զեկոյցը, ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման կոնուենցիայիով ՀՀ ստանձնած պարտաւորութիւնների կատարման ընթացքը` օրէնսդրական եւ պրակտիկայում արձանագրուած բարեփոխումները: Պատուիրակութեան անդամները պատասխանեցին կոմիտէի անդամների կողմից բարձրացուած հարցերին` մասնաւորապէս ներկայացնելով ՀՀ ազգային փոքրամասնութիւնների կրթական, սեփականութեան իրաւունքների, նրանց մշակութային, կրօնական ու լեզուական աւանդոյթների պաշտպանութեանն ուղղուած միջոցառումներն ու զարգացումները: Զեկոյցի քննարկմանը կը յաջորդի կոմիտէի եզրակացութիւնների եւ առաջարկութիւնների ընդունումը: Ռասայական խտրականութեան վերացման կոմիտէն 18 անկախ փորձագէտներից կազմուած Մակ-ի պայմանագրային մարմին է, որը հսկում է Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման կոնուենցիայի անդամ պետութիւնների կողմից կոնուենցիայի կատարման ընթացքը` 2 տարի պարբերականութեամբ ներկայացուող զեկոյցի միջոցով: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, մարտի 1-ին Արման Կիրակոսեանը մասնակցեց Մակ-ի մարդու իրաւունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին: Նա հանդէս եկաւ ելոյթով, որում անդրադարձ կատարեց Հայաստանում Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ խրախուսման խնդիրներին, ՄԻԽ շրջանակներում ընթացող գործընթացներին Հայաստանի մասնակցութեանը եւ ՄԻԽ օրակարգային այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք էն` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրականացումը, ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելումը եւ խտրականութեան վերացումը: ՄԻԽ նստաշրջանի ընթացքում ելոյթներով հանդէս եկան Շուեյցարիայի Համադաշնութեան նախագահը, շուրջ ութսուն երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թւում այդ թւում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները, ինչպէս նաեւ ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:
  -   Մարդու իրաւունքներ