ԱԺ առաջիկայ քառօրեայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 93 հարց եւ միջազգային 7 պայմանագիր


ԱԺ առաջիկայ քառօրեայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 93 հարց եւ միջազգային 7 պայմանագիր

  • 25-02-2011 20:53:45   | Հայաստան  |  Քաղաքական
Փետրուարի 25-ին տեղի ունեցաւ ԱԺ աշխատանքային խորհրդակցութիւնը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը: Խորհրդակցութեան ժամանակ քննարկուեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրուարի 28-ից մարտի 3-ի ԱԺ քառօրեայ նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկուել է 16 հարց: ԱԺ առաջիկայ քառօրեայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել էն 93 հարց, միջազգային 7 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրուարի 28-ից մարտի 3-ի ԱԺ քառօրեայ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատուէն փետրուարի 28-ի ԱԺ նիստում: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւն
  -   Քաղաքական