Փետրուարի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 76.6 մլն ԱՄՆ դոլար


Փետրուարի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 76.6 մլն ԱՄՆ դոլար

  • 25-02-2011 18:05:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 75 մլն 26 հազար 949 ԱՄՆ դոլար` 364.65 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 76 մլն 584 հազար 736 ԱՄՆ դոլար` 365.89 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 4 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 365.96 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 13 մլն 658 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 366.4 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Փետրուարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 18.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 28 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն