Կառավարութիւնը իր գրպանից միւս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը


Կառավարութիւնը իր գրպանից միւս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը

  • 24-02-2011 21:19:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ 2011 ԹՈՒԻ ՓԵՏՐՈՒԱՐԻ 24-ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ 24 փետրուարի, 2011 թիւ Գիւմրի Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների վարորդներս, ստանալով ՀՀ Կառավարութեան փետրուարի 24-ի նիստի ժամանակ ընդունուած` վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու մասին լուրը, վերլուծելով ՀՀ վարչապետի եւ այլ պաշտօնեաների խօսքերն այդ խնդրի շուրջ, ինչպէս նաեւ անցած 18 օրերի մեր պայքարի ընթացքը, յայտարարում ենք հետեւեալը. Ողջունելի է, որ ՀՀ կառավարութիւնը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ եւ մեր մեքենաների մի մասի (մինչեւ 2005 թիւն արտադրուած, մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժէքով եւ մինչեւ 2011 թուի փետրուարի 5-ի գնուած աւտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարաւորութիւնից կօգտուէն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած աւտոմեքենաների տէրերի փոքրաթիւ մասը, մեր կարծիքով` հազիւ 5-10 տոկոսը: (Այստեղ չէն հաշւուած այն փոքրաթիւ վարորդները (ըստ կառավարութեան այսօրուայ հաղորդման, մօտ 4000 (իսկ մի քանի օր առաջ, Պեկ-ի պաշտօնեաները հրապարակել այդ մեքենաների 46.000 թիւը) աւտոմեքենաներից 438-ը), ովքեր ֆինանսական այսօրինակ խնդիրներ չունէն եւ առանց այդ վարկերի էլ մաքսազերծում էն ու մաքսազերծելու էն իրենց մեքենաները): Կառավարութիւնը հաճոյքով նշում է օրէնսդրական այս փոփոխութեան հետեւանքով մաքսազերծուած մեքենաների թիւը, բոլորովին չհետաքրքրուելով այս ընթացքում Վրաստան տարուած եւ հապճեպ, խիստ էժան գներով վաճառուած աւտոմեքենաներով, դրանից տուժուած իր քաղաքացիներով եւ այդ միտման յետագայ շարունակութեամբ: Կառավարութիւնը այդպէս էլ խորամուխ չեղաւ բուն խնդրի մէջ, որ յարուցել էր ինքը` հազարաւոր վարորդներին հարկային թակարդի մէջ գցելով: Անտոկոս վարկի տրամադրումը նոյն է, թէ կառավարութիւնը իր գրպանից միւս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիւ, մեքենաներն անմիջապէս մաքսազերծել, վարկ ստանալ եւ մեքենաները` վարկի դիմաց գրաւ առնելով` դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցէեւ` արտասահման ուղեւորուելու հնարաւորութիւն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել: (Յայտնի է, որ գրաւադրուած աւտոմեքենաների մեծ մասի դէպքում նրանց տեղաշարժը ՀՀ սահմաններից դուրս սահմանափակւում է): Կառավարութիւնը թող ինքնախաբէութեամբ չզբաղուի` անտոկոս վարկը հարցի լուծում չէ: Կառավարութեան ու ՀՀ Ազգային Ժողովի վերաբերմունքը եւ ուշադրութիւնը մեր շարունակական զանգուածային բողոքներին եւ խնդրին գնահատում ենք անբաւարար: Նրանք այդպէս էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էութեան բացառեցին որեւէ երկխօսութիւն, հրաժարուեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որեւէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջերի ուղղութեամբ: Մասնաւորաբար. ԱԺ փոխխօսնակ Ս.Բալասանեանը կտրուկ հրաժարուեց իր օրէնսդրական նախաձեռնութիւնից, որով նախատեսւում էր մինչեւ 2013 թուի վերջը վարորդներին մեքենաները մաքսազերծելու ժամանակ տալ: ՀՀ ԱԺ պատգամաւոր Մ.Գրիգորեանը քննարկում էր նախաձեռնել փետրուարի 25-ին` ԲՀԿ պատգամաւորների, ՊԵԿ ներկայացուցիչների եւ վարորդների մասնակցութեամբ, այնինչ այսօր տեղեկացրեց, որ քննարկումը տեղի չի ունենայ: ԱԺ պատգամաւորները ըստ էութեան չարձագանքեցին ,ժառանգութիւնէ պատգամաւորների` այս հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին: Արդիւնքում, Հայաստանում Վրաստանից ներկրուող աւտոմեքենաների համար փաստացի պահպանուեց մաքսազերծման այն ռեժիմը, ինչ մտցրել էն 2011 թուի փետրուարի 5-ից, եւ` մաքսազերծման այն անհասկանալի գնային համակարգը, ինչ գործում է արդէն մի քանի տարի: ՀՀ վարչապետ Տ.Սարգսեանի այսօրուայ այն միտքը, թէ ,մենք ունենք հանրապետութեան նախագահի յստակ յանձնարարութիւնը` մշակելու սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին` լուծելու սոցիալական հարցերըէ, ուղղակի խօսում է այն մասին, որ իշխանութիւնը նախ ընդունում է իր քաղաքացիներին ծանր սոցիալական կացութեան մէջ դնելու որոշումներ, ապա միայն` գլխի ընկնում, որ հարկաւոր է առաջացած սոցիալական հարցերը լուծել, կարծես, հնարաւոր չէր ժամանակին խորութեամբ ուսումնասիրել բոլոր այն բարդացումները, որոնք առաջանալու էին ,բիւջէ լցնելուէ համար մեր դէմ կազմակերպուած այս գրոհի հետեւանքով: Մենք վերահաստատում ենք մեր` փետրուարի 18-ի յայտարարութեան մէջ նշուած միտքը, որ ՀՀ Մաքսային օրէնսգրքի 38-րդ յօդուածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրոյ առարկայ փոփոխութիւնների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղութեամբ պատշաճ արձագանքի, աւելի, քան մինչեւ փետրուարի 28-ը` ներառեալ: Այսպիսով, եթէ մինչ այդ ՀՀ կառավարութիւնը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպուած կը լինենք անցնել մեր պլանաւորուած ծայրայեղ գործողութիւններին, այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրութեանը եւ իշխանութիւններին: Շիրակի մարզում գտնուող վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների վարորդ ՀՀ քաղաքացիներ Յայտարարութիւնը ընդունուել է Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերի վարորդների փետրուարի 24-ի ընդհանուր ժողովում:
  -   Մամլո հաղորդագրություն