Ստորագրուել է Հայաստանի եւ Լեհաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնների 2011թ. երկկողմ համագործակցութեան պլանը


Ստորագրուել է Հայաստանի եւ Լեհաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնների 2011թ. երկկողմ համագործակցութեան պլանը

  • 24-02-2011 16:25:50   | Հայաստան  |  Քաղաքական
Փետրուարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երեւանում էին գտնւում Լեհաստանի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեան վերափոխումների վարչութեան պետի եւ Պաշտպանութեան ազգային ակադեմիայի հրամանատարի գլխաւորած պատուիրակութիւնները: Այցի ընթացքում պատուիրակութիւնները հանդիպումներ էն ունեցել պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական քաղաքականութեան, կադրերի եւ ռազմական կրթութեան եւ գլխաւոր շտաբի ռազմավարական պլանաւորման վարչութիւնների ներկայացուցիչների հետ, այցելել էն ՀՀ ՊՆ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտ: Հանդիպումների ընթացքում քննարկուել էն երկու երկրներում իրականացուող պաշտպանական բնագաւառում բարեփոխումների եւ պաշտպանութեան ռազմավարական վերանայման ուղութեամբ փորձի փոխանակման, ինչպէս նաեւ ռազմական կրթութեան բնագաւառներում երկկողմ համագործակցութեանն առնչուող հարցեր: Փետրուարի 24-ին պատուիրակութիւններին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դ.Տօնոյեանը: Գոհունակութիւն յայտնելով պաշտպանութեան ոլորտում հայ-լեհական համագործակցութեան ներկայիս մակարդակի կապակցութեամբ, Դ.Տօնոյեանը նախանշել է երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համագործակցութեան առաւել զարգացման եւ նոր նախագծերի իրականացման հեռանկարները: Այցի ընթացքում ստորագրուել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան եւ Լեհաստանի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեան միջեւ 2011թ. երկկողմ համագործակցութեան պլանը:
  -   Քաղաքական