«Տաթեւեր» ճոպանուղին արդէն սպասարկել է աւելի քան 10000 ուղեւորի


«Տաթեւեր» ճոպանուղին արդէն սպասարկել է աւելի քան 10000 ուղեւորի

  • 24-02-2011 13:52:08   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Տաթեւեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին կը գործի շաբաթուայ բոլոր օրերին: Այս որոշումը կայացուել է` հաշուի առնելով Սիւնիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդիւնքում աճել է այցելուների թիւը: Ճոպանուղին միայն հանգստեան օրերին աշխատում էր փետրուար ամսուայ ընթացքում: Հանրային շահագործումից սկսած` հոկտեմբերի 23-ից մինչ օրս, այն սպասարկել է աւելի քան 10000 ուղեւորի, որից 30 տոկոսն էն շահառու համայքների բնակիչներ: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամ
  -   Հասարակութիւն