Կվերականգնուէն հայ-ռումինական գիտական կապերը


Կվերականգնուէն հայ-ռումինական գիտական կապերը

  • 23-02-2011 21:17:40   |   |  Քաղաքական
Փետրուարի 23-ին Հայաստանի դեսպան Համլէտ Գասպարեանը հանդիպեց Ռումինիայի Գիտութիւնների ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ: Զրոյցին մասնակցում էր նաեւ Ակադեմիայի փոխնախագահ Մարիուս Սալան: Ծաւալուած մտքերի փոխանակման ընթացքում խօսուեց գիտութեան բնագաւառում համագործակցութիւն հաստատելու եւ նախկին գիտական կապերը վերականգնելու մասին: Այդ կապակցութեամբ ԳԱ նախագահ Իոնել Հայդուկը յիշեցրեց, որ դեռեւս 1998թ. յուլիսին Երեւանում երկու ակադեմիաների միջեւ ստորագրուել է Յուշագիր, որով կողմերը պատրաստակամութիւն էն յայտնել աշխատանքներ տանել մի շարք բնագաւառներում, մասնաւորապէս ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, քիմիա-կենսաբանական եւ հումանիտար ճիւղերում համատեղ գիտական ուսումնասիրութիւններ կատարելու, ինչպէս նաեւ համակարգչային ցանցային ենթակառուցուածքների ստեղծման միջոցով գիտական տեղեկութիւններ փոխանակելու վերաբերեալ: Ռումինական ԳԱ ղեկավարները, գոհունակութեամբ նշելով 2008թ.Վիկտոր Համբարձումեանի 100-ամեակին նուիրուած միջոցառման անցկացումը ռումինական ակադեմիայում, որն իրականացուել էր Հայաստանի դեսպանութեան հետ համագործակցութեամբ, պատրաստակամութիւն յայտնեցին վերականգնելու Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի հետ կապերը: Անդրադառնալով հայ-ռումինական պատմական դարաւոր կապերին եւ գիտական մեծ հետաքրքրութիւններ կայացնող կուտակուած հարուստ նիւթին` քննարկուեց նաեւ մշակութային այդ համատեղ հարուստ ժառանգութիւնը վերարժեւորելու եւ գիտական ու հասարակական լայն շրջանակներին ներկայացնելու հնարաւորութիւնը:
  -   Քաղաքական