Ազգային գրադարանը անդրադառնում է լեզուի անաղարտութեան պահպանման խնդրին


Ազգային գրադարանը անդրադառնում է լեզուի անաղարտութեան պահպանման խնդրին

  • 22-02-2011 15:21:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ազգային գրադարանը` մայրենիի պահպանման եւ զարգացման գործի ջատագով Փետրուարի 21-ը նշւում է որպէս մայրենի լեզուի անաղարտութեան պահպանման օր: Արդէն 5-րդ տարին է, որ Հայաստանի Ազգային գրադարանը բազմաբնոյթ միջոցառումներով նշում է տօնը: Բացի փետրուարի 21-ի միջոցառումներից, տարուայ ընթացքում Ազգային գրադարանը գրքերի շնորհանդէսների, հանդիպումների, քննարկումների միջոցով անդրադառնում է լեզուի անաղարտութեան պահպանման խնդրին: Այդ շրջանակներում գրադարանում կազմակերպուած միջոցառումներից ուշագրաւ էին Արտէմ Սարգսեանի «Հայոց լեզուի բարբառային ատլաս»-ի, Լեւոն Լաճիկեանի «Ներբող Մայրենիին», Վաչագան Սարգսեանի «Հայերէնը ափի մէջ», բէյրութահայ Սարգիս Կիրակոսեանի «Օրհներգութիւն մեծասքանչին», Լալիկ Խաչատրեանի «Հետաքրքրաշարժ լեզուաբանութիւն», Երջանիկ եւ Սուսաննա Գեւորգեանների «Հեռուստառադիոեթեր. լեզուական մեղանչումներից մինչեւ անաղարտութիւն» գրքերի շնորհանդէսների կազմակերպումը: Հայկական գրադարանային ասոցիացիան աւանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում մէկ օր նուիրւում է մայրենի լեզուի օրուան, որի ընթացքում տեղի էն ունենում հանդիպում դպրոցականների հետ, ներկայացւում է «Գիրքը եւ էս» ստեղծագործական շարադրութիւնների ժողովածուն: Դպրոցականներին գրողները նուիրում էն իրենց գրքերից: Հայաստանի Ազգային գրադարանում փետրուարի 21-ին տեղի ունեցած միջոցառումը եւս նպատակ ունէր լեզուն աղաւաղումներից զերծ պահել, մատաղ սերնդի մէջ ամրապնդել սէրը մայրենիի նկատմամբ: Գրադարանի փոխտնօրէն Ռաֆիկ Ղազարեանը բացման խօսքում խօսեց մայրենի լեզուի կարեւորութեան մասին: -Մենք այսօր կանգնած ենք մարտահրաւէրների առաջ եւ հայոց լեզուի մաքրութեան պահպանման խնդիր ունենք: Մայրենիի անաղարտութեան պահպանումը, լեզուի զարգացումը հայ ազգի համար կարեւոր նշանակութիւն ունի,-ասաց Ռ.Ղազարեանը: Պրոֆէսոր Ռուբէն Սաքապետոյեանը հայերէնին նուիրուած շատ գրքերի հեղինակ է: Նա ողջունեց մայրենիի օրը, սակայն միւս կողմից էլ նշեց, որ միայն մէկ օրով չպէտք է սահմանափակուենք լեզուի խնդիրներին անդրադառնալով: Տարուայ բոլոր օրերը պէտք է լինէն մայրենի լեզուի օրեր: -Մայրենի լեզուի անաղարտութեան պահպանման գործում մենք այսօր շատ անելիքներ ունենք: Վիճակը գնալով ահագնանում է: Այս խնդիրները լուծելու համար պետական հոգածութիւն է անհրաժեշտ: Տիրապետող է դարձել փողոցային բարբառը, որը սկսել է հնչել նաեւ հեռուստաէկրաններից: Ուսուցողական պէտք է լինի պետական այրերի ելոյթները, որոնք սակայն հնչում էն կրկին լեզուական աղաւաղումներով: Արեւելահայերէնը վտանգուած է Հայաստանում,- ասաց Ռ.Սաքապետոյեանը` կոչ անելով համապատասխան մարմիններին` որոշակի քայլեր ձեռնարկել լեզուական խնդիրների լուծման ուղղութեամբ: Վաչագան Սարգսեանը դասագրքերի հեղինակ է: Նա նշեց, որ երեխաների շրջանում մեծ հետաքրքրութիւն էն առաջացրել իր կազմած դասագրքերը, այբբենարանները, բազմաբնոյթ խաղերը: Լեզուի կարեւորութեան մասին խօսեցին բանասիրական գիտութիւնների թեկնածու Սաթենիկ Աւետիսեանը, բանաստեղծ Վարդան Վանատուրը: Լեզուի մասին ասոյթներ եւ բանաստեղծութիւններ ներկայացրին Երեւանի Մ.Աբեղեանի անուան թիւ 3 դպրոցի սաները: Օրուայ բանախօսները նշեցին, որ այս ոլորտում մեծ խնդիր է նաեւ օտարալեզու դպրոցների բացումը: Ռ.Սաքապետոյեանի այն մտահոգութեանը, որ այսօր չէն կարդում կամ քիչ էն կարդում, Ռաֆիկ Ղազարեանը պատասխանեց, որ այսօր գրադարանները չէն համալրւում նոր գրականութեամբ, այս պայմաններում ի՞նչ պէտք է կարդան, ինչքան կարող էն կարդալ նոյն գրքերը: -Այսօր մենք գրադարաններից ահազանգ ենք ստանում այն մասին, թէ երիտասարդներին, ընթերցողներին ինչքա՞ն կարող ենք ասել, թէ գրադարանում նոր գիրք չկայ,-ասաց Ռ.Ղազարեանը: Գոհարինէ Ջուլհակեան
  -   Հասարակութիւն