«Շրջադարձ» կուսակցութեան փորձագիտական եզրակացութիւնը


«Շրջադարձ» կուսակցութեան փորձագիտական եզրակացութիւնը

  • 22-02-2011 12:20:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
21.01.2011թ-ից սկսեց գործել <<Շրջադարձ>> կուսակցութեան փորձագիտական խումբը, որը պարբերաբար անդրադառնալու է ՀՀ Կառավարութեան նիստի օրակարգում ընդգրկուած այս կամ այն հարցին եւ տալու է այդ հարցի վերաբերեալ փորձագիտական եզրակացութիւն:Այդ եզրակացութիւնը ուղարկուելու է ՀՀ Նախագահի աշխատակազմ , Կառավարութեան աշխատակազմ , մամուլի ներկայացուցիչներին եւ այն հասարակական կազմակերպութիւններին , որոնք կարող էն շահառու հանդիսանալ: Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան 17.02.2011թ. նիստի օրակարգում ընդգրկուած << Հայաստանի Հանրապետութիւնում 2011 թուականի գարու արտադրութեան զարգացման ծրագիրը հաստատելու եւ սերմերի ներմուծումը թոյլատրելու մասին >> (41) նախագծի վերաբերեալ <<Շրջադարձ>> կուսակցութեան փորձագիտական խմբի եզրակաութեաունը. 1. կառավարութեան որոշման նախագծի 2-րդ կէտում նշւում է ,որ հանրապետութիւն է ներմուծուելու Հայաստանի Հանրապետութիւնում օրէնքով սահմանուած կարգով չգրանցուած գարու սորտեր: Մեր կարծիքով կառավարութիւնը իրաւասու չէր իր որոշմամբ սահմանել չգրանցուած սորտերի ներկրման մասին դրոյթ: 2. 3-րդ կէտով սահամանւում է ,որ գիւղատնտեսութեան նախարարը պէտք է կազմակերպի սերմնացուների ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով հայաստանի Հանրապետութիւնում հացահատիկային մշակաբոյսերի արտադրութեամբ զբաղուող տնտեսվարող սուբյեկտների հետ: Դուրս է գալիս , որ կառավարութիւնը պէտք է ձեռք բերի սերմնացուն Հայաստանի Հանրապետութիւնում :Կարծում ենք,որ 3-րդ կէտը հակասում է նոյն որոշման 1-ին կէտում նշուած ծրագրի գազափարախօսութեանը: 3. Ծրագարում նշուած բաշխման չափանիշնները յստակ չէն`մասնաւորապէս նշուաց չէ նաեւ յուրաքանչիւր տնտեսութեանը յատկացուող սերմնացուի չափաքանակը կամ համամասնութիւնը (oրինակ` հողատարածքի չափի նկատմամաբ): Մեր կարծիքով այս խնդրի կարգաւորուած չլինելը յղի է կոռուպցիոն ռիսկերով: 4. Նշուած չի գիւղատնտեսութեան նախարարի կեղմից իրականացուող մոնիթորինգի իրականացման պարբերականւթիւնը,ինչպէս նաեւ գիւղատնտեսութեան նախարարի կողմից կառավարութեան աշխատակազմին ներկայացուող ծրագրի իրականացման հաշուետուութեան պարբերականւթիւնը: Մեր կարծիքով վերը նշուած հանգամանքները սահամանափակում էն հանրային վերահսկողութեան հնարաւորութիւնները: 5. <<Ծրագրի իրականացումից ակնկալուող արդիւնքնները>> բաժնում չկան չափելի կամ կշռելի արդիւնքներ ,եւ ծրագրի իրականացումից յետոյ հնարաւորութեաուն չի տա ծրագերի կատարման օբյեկտիւ գանահատականին: Մեր կարծիքով պէտք է <<Ծրագրի իրականացումից ակնկալուող արդիւնքնները>> բաժնում նշուէն կոնկրէտ չափելի ինդիկատորներ: 6. Ծրագրում նշուած 2000 տոննաի փոխարէն կառավարութիւնը որոշում է կայացրել 1008 տոննաի վերաբերեալ: Մեր կարծիքով անհրաժեշտ է հանրութեանը տեղեկացնել միւս չափաքանակի ներկրման ժամկէտների մասին: 7. Երեւի թէ ծրագրի կազմողները անվստահութեաուն էն ունեցել կառավարութեան կողմից գիւղատնտեսութեան նախարարութեանը ծրագրի իրականացման նպատակով փող յատկացնելու վերաբերեալ,ուստի ծրագրի 29 եւ 30 կէտերում նշուած գումար յատկացնելու դրոյթները կրկնել էն համապատասխանաբար 38 եւ 39 կէտերում: Ի դէպ ծրագրում նշուած է , որ 660.0 մլն դրամ է տրամադրուելու 2000 տոննա գարու սերմանցուի ձեռքբերման եւ տեղափոխման համար,իսկ նախագծի 2-րդ կէտում նշւում է,որ ՀՀ ներմուծուելու է 1008 տոննա սերմանացու: մեր կարծիքով անհրաժեշտ է,որ կառավարութիւնը նախ իր, յետոյ հանրութեան համար ճշտի ,թէ ինչաքն փող ինչքան սերմանցուի համար է յատկացնում:
  -   Մամլո հաղորդագրություն