Ավտոպատահար երկու մահուան ելքով<br />


Ավտոպատահար երկու մահուան ելքով

  • 22-02-2011 11:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 21-ին Արմաւիրի մարզի Արմաւիր-Երեւան աւտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ Հայաստանի Փրկարար ծառայութեան հաղորդագրութեան, դեռեւս չպարզված համգամանքներում բախուել են «ԳԱԶ 24-10» մակնիշի 68 ՌՏ 863 պետհամարանիշով եւ «ՎԱԶ 21112» մակնիշի 08 ԼՕ 647 պետհամարանիշով աւտոմեքենաները: Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 21112» մակնիշի աւտոմեքենայից դուրս են բերուել 1986թ.-ին ծնուած Վալերիկ Տոնոյանի, 1986թ.-ին ծնուած Կարեն Համզյանի եւ «ԳԱԶ 2410» մակնիշի աւտոմեքենայից 1961թ.-ին ծնուած Մանուկ Մարգարեանի դիակները: Աւտոմեքենաներից դուրս են բերուել նաեւ տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ ստացած 1986թ.-ին ծնուած Արթուր Մարտիրոսեանը եւ 1967թ.-ին ծնուած Արթուր Միրզոեանը, ովքեր տեղափոխուել են Էջմիածին քաղաքի հիւանդանոց: Տուժածների վիճակը բժիշկներ կողմից գնահատուել է կայուն ծանր:
  -   Հասարակութիւն