Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը<br />


Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը

  • 18-02-2011 11:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՎԱՆԱՁՈՐ, ՏԱՇԻՐ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 17-ի ժամը ժամը 20.50-ին Հայաստանի Փրկարար ծառայութիւնում ահազանգ է ստացուել, որ վթարվել է Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի աւտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից «Նովոսելցովո» ջրատար խողովակը: Դէպքի վայր է մեկնած մարզային փրկարար վարչութեան օպերատիւ խումբը պարզել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ տրամաչափի «Նովոսելցովո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60%-ը եւ հարակից 13 գիւղերը: Վթարի հետեւանքով աւտոճանապարհը լցվել է խճաքարերով եւ դարձել դժվարանցանելի: «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից դադարեցուել է ջրամատակարարումը եւ մինչ ժամը 22.30-ը կատարուել են վթարա-վերականգնողական եւ ճանապարհի մաքրման աշխատանքներ: Աշխատանքները վերսկսուել են փետրուարի 18-ի առաւօտեան:
  -   Տնտեսութիւն