ՀԱԿ-ը սատարում է սոցիալական խմբերին ոտնահարուած իրաւունքների<br /> համար պայքարում<br />


ՀԱԿ-ը սատարում է սոցիալական խմբերին ոտնահարուած իրաւունքների
համար պայքարում

  • 17-02-2011 13:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԳԻՒՄՐԻ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱԿ Գիւմրու տարածքային գրասենեակն իր մտահոգութիւնն է յայտնել Հայաստանում օր-օրի ծանրացող սոցիալ-տնտեսական վիճակի, ապրանքների գների անհիմն թանկացումների, քրեաօլիգարխիկ համակարգի կողմից ստեղծուած` այլեւս անհանդուրժելի պայմանների, ՀՀ-ից ընտանիքներով արտագաղթողների ահագնացող թուաքանակի աւելացման առչությամբ: Գրասենեակի յայտարարութիւնում նշւում է, որ այս ամէնին վերջերս գումարուեցին առեւտրականների եւ վրացական պետհամարանիշներով աւտոմեքենաների չհիմնաւորուած մաքսատուրքերի բարձրացումն ու մաքսազերծումը, ինչը առիթ հանդիսացաւ Վրաստանից ներկրուած աւտոմեքենաների տերերի արդարացի բողոքի` հանրաքուէի եւ ավտոերթի միջոցով, որը ապօրինաբար արգելուեց փետրուարի 15-ին ոստիկանութեան կողմից` Գիւմրի-Վանաձոր տանող ճանապարհին, ոտնահարելով ՀՀ սահմանադրութեան 25-րդ յօդուածը` ազատ տեղաշարժման քաղաքացու սահմանադրական իրաւունքը: «ՀԱԿ Գիւմրու տարածքային գրասենեակը դատապարտում է ավազակապետական ռեժիմի կողմից երկրում բռնապետութեան հաստատումն ու ռազմա-ոստիկանական մամլիչ մեթոդներով ՀՀ քաղաքացիների իրաւունքների մասսայական ոտնահարումները, հարկային տեռորը, կամայականութիւնները հայ ժողովրդի կեղեքումն ու երկրի թալանը: ՀԱԿ-ը սատարում, անվերապահօրէն պաշտպանում ու աջակցում է բոլոր սոցիալական խմբերին` իրենց ոտնահարուած իրաւունքների համար պայքարի գործում»,- ասուած է ՀԱԿ Գիւմրու տարածքային գրասենեակի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական