«Ժառանգութիւնն» առաջարկում է վերականգնել մաքսային<br /> օրէնսգրքի դրոյթները<br />


«Ժառանգութիւնն» առաջարկում է վերականգնել մաքսային
օրէնսգրքի դրոյթները

  • 16-02-2011 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ժառանգութիւն» խմբակցութիւնը փետրուարի 16-ին հանդէս է եկել օրենսդրական նախաձեռնութեամբ` ՀՀ Ազգային Ժողովում շրջանառութեան մէջ դնելով «Հայաստանի Հանրապետութեան մաքսային օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին» օրէնքի նախագիծը: Նախագծով նախատեսւում է մաքսային օրենսգրքից հանել այն դրույթը, ըստ որի Հայաստանում մշտապէս հաշւառուած կամ մշտապէս բնակուող անձանց, ինչպէս նաեւ Հայաստանում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատէրերի եւ կազմակերպութիւնների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի մաքսային սահմանով «ժամանակաւոր ներմուծում» մաքսային ռեժիմով թոյլատրւում է մէկ տարուայ ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկէտով: Ըստ «Ժառանգութեան», վերոհիշյալ փոփոխութիւնը հաշուի է առնում տասնեակ հազարաւոր հայաստանեան ընտանիքների շահերը, այդ թւում սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքները: Մինչդեռ գործող օրէնքը միտուած է բացառապէս ի հաշիւ աղքատութեան աւելացման պետական բյուջեյի եկամուտների աւելացման գերակայութեան ապահովմանը եւ պարունակում է արտագաղթի աւելացման ռիսկեր, ինչպէս նաեւ` սահմանափակում է Հայաստանի տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարաւորութիւնները: Նշւում է, որ այդպիսով կապահովուի մաքսային քաղաքականութեան իրագործման արդիւնաւէտ կիրառումը եւ ազգային տնտեսութեան զարգացմանն ուղղուած տնտեսական քաղաքականութեան խնդիրների իրագործումը, ինչպէս նաեւ` ազգաբանկչության սոցիալական աջակցութիւնը:
  -   Քաղաքական