Յայտնաբերուել է ապօրինի ձեռնարկատիրական գործունէութեան երկու<br /> դէպք<br />


Յայտնաբերուել է ապօրինի ձեռնարկատիրական գործունէութեան երկու
դէպք

  • 16-02-2011 15:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայյաստանի Պետեկամուտների կոմիտէի Շենգաւիթի տարածքային հարկային տեսչության եւ օպերատիւ հետախուզութեան վարչութեան աշխատակիցների համատեղ գործողութիւնների արդիւնքում յայտնաբերուել է գիշերային ակումբ, որը գործել է հարկային դաշտից դուրս: Ապօրինի գործունէութիւնը ծավալել էր քաղաքացի Վաղինակ Գրիգորեանը` Երեւանի Արշակունեաց 34 հասցեում: Համապատասխան պետական գրանցում չունեցող գիշերային ակումբը գործել է կարճ ժամանակ: Ըստ ՀՀ ՊԵԿ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, յայտնաբերուել է նաեւ կաշվի արտադրամաս, որը պատկանել է «Հսկայ ցուլ» ՍՊԸ-ին: Ապօրինի ձեռնարկատիրությունը ծաւալուել էր մայրաքաղաքի Շիրակի 94 հասցեում: Հարկային մարմինների այցելութեան պահին արտադրամասում յայտնաբերուել է խոշոր եղջերավոր կենդանու երեք տոննա կաշի: Պետութեանը հասցուած վնասի չափը ճշտւում է:
  -   Տնտեսութիւն