18-րդ միջազգային ցուցահանդէսում Հայաստանի տաղավարն<br /> արժանացել է պատվոգրի <br />


18-րդ միջազգային ցուցահանդէսում Հայաստանի տաղավարն
արժանացել է պատվոգրի

  • 15-02-2011 19:26:00   |   |  Մշակոյթ
ՄԻՆՍԿ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 9-13-ին Մինսկում անցկացուել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդէս-տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Բելառուսում Հայաստանի դեսպանութիւնը` ներկայացնելով Հայաստանի տարբեր հրատարակչութիւնների հրատարակած գրքեր: Մասնակից շուրջ 23 երկրների թւում ԱՊՀ պետութիւններից ներկայացուած էին նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Տաջիկստանը: Ցուցահանդէսի պատուաւոր հիւրն էր Գերմանիան: Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Բելառուսի կառավարութեան անդամներ, Բելառուսում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմէն Խաչատրեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսում հայկական տաղավարն արժանացել է պատվոգրի:
  -   Մշակոյթ