Գագիկ Յարութիւնեան. «2011թ.-ին պատերազմի հաւանականութիւնը<br /> նուազել է»<br />


Գագիկ Յարութիւնեան. «2011թ.-ին պատերազմի հաւանականութիւնը
նուազել է»

  • 15-02-2011 18:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կողմի դիւանագիտական եւ կազմակերպչական ջանքերի շնորհիւ անցած տարուայ համեմատ նուազել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում պատերազմի հաւանականութիւնը: Փետրուարի 15-ի ասուլիսում այսպիսի տեսակէտ յայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրէն Գագիկ Յարութիւնեյանը: Ըստ նրա, Հայաստանի դիրքերի բարելաւման մասին են վկայում մի շարք միջազգային վարկանիշային հետազօտութիւնները: Պետութիւնների ընդհանրական հզորութեան վարկանիշով Հայաստանը բաւականին բարձր տեղ է գրաւում առաջին հերթին կառավարման բարձր մակարդակի շնորհիւ եւ այդ ցուցանիշով բաւականաչափ առաջ է անցել հարեւան Ադրբեջանից: Ձախողված երկրների վարկանիշով վերջին տարիներին Հայաստանը 12 կէտով բարձրացրել է, իսկ հարեւան երկրները` 5 կէտով ներքեւ իջել: Հետաքրքրական են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հզորութիւնների վերաբերեալ «Ջեյմս» կազմակերպութեան գնահատականները: Բաւականին օբյեկտիվ համադրելով բոլոր եղած տուեալները, ըազմակերպությունը եկել է եզրահանգման, որ զուտ ռազմական առումով Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ մի բանով մէկը միւսին չեն զիջում: Գ.Յարութիւնեյանը Միջազգային ճգնաժամային խմբի գործունէութիւնը լուրջ չի ընդունում, որովեհետեւ այն անմիջական կապ ունի նաւթային, էներգետիկ կոնցեռնների հետ: «Կարծես թէ նրա գնահատականները մի փոքր ռեւերանս են դէպի Ադրբեջանկը, իսկ որոշ գնահատականներ անգամ ծիծաղելի են»,- նշեց քաղաքագէտը: Նա կարեւորեց Հայ-ռուսական ռազմակայանի գործունէութեան ժամկէտի երկարացման եւ դրան նոր բովանդակութիւն հաղորդելու վերաբերեալ պայմանագրի կնքումը, ինչպէս նաեւ աշխարհում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում մօտեցումների դրական փոփոխութիւնը: Նրա խօսքերով, անցեալ տարեվերջին Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովից յետոյ «կարծես, սկսւում է մի նոր, դիրքերի որոշակի վերադասաւորման փուլ»: Գ.Յարութիւնեանի կարծիքով, Մինսկի խումբը հասկացել է, որ հեռանկարային չէ մադրիդյան սկզբունքների ադրբեջանական կողմի ընկալումը` յետ ստանալ տարածքները եւ յետոյ մտածել, թէ արժէ՞ Ղարաբաղին ինքնորոշում տալ, թէ՞ ոչ:
  -   Քաղաքական