Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրուարի 11-ին տեղափոխուել<br /> են հայրենիք<br />


Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրուարի 11-ին տեղափոխուել
են հայրենիք

  • 14-02-2011 17:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Իսլամական Հանրապետութեան խնդրանքով ՀՀ Արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական հիմնարկներում պահւող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալներ փետրուարի 11-ին տեղափոխուել են հայրենիք` այնտեղ պատժի յետագայ կրումն իրականացնելու նպատակով: «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան համաձայն, մինչ այդ Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում պահւում էր աւելի քան 70 դատապարտյալ ԻԻՀ քաղաքացի: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում պահւում են օտարերկրեայ աւելի քան 200 քաղաքացիներ: Նշւում է, որ ՀՀ արդարադատութեան նախարարի յանձնարարութեամբ Արտաքին գործերի նախարարութեան եւ համապատասխան դեսպանութիւնների հետ աշխատանքներ են տարւում օրենսդրութեամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանուած կարգով ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներում պահւող օտարերկրեայ քաղաքացիների պատժի յետագայ կրման համար` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն