«Երեւակայութեան գաւաթ» ուսանողական ծրագրաւորման մրցոյթ


«Երեւակայութեան գաւաթ» ուսանողական ծրագրաւորման մրցոյթ

  • 14-02-2011 16:14:01   | Հայաստան  |  Հայտարարություններ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթի հայաստանեան գրասենեակը եւ Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամը /ՁԻՀ/ յայտարարում էն ,Երեւակայութեան գաւաթէ ուսանողական ծրագրաւորման մրցոյթ։ ,Երեւակայութեան գաւաթէ մրցոյթի շրջանակում առաջարկւում է ,պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատուական տեխնոլոգիաներն օգնում էն աշխարհի հրատապ խնդիրների լուծմանըէ թեման` ըստ Մակ-ի կողմից սահմանուած Հազարամեակի մարտահրաւէրների /աղքատութեան եւ համաճարակների յաղթահարում, շրջակայ միջավայրի բարելաւում, գենդերային խնդիրների լուծում, եւ այլն/: Մրցոյթը նպատակաուղղուած է օգնելու ՏՏ ոլորտի ուսանողներին բացայայտել եւ զարգացնել ՏՏ ոլորտում առկայ նոր մօտեցումները, եւ ի յայտ բերել նորարարական ծրագրային լուծումներ եւ/կամ փաթեթներ: Մասնակցել ցանկանցողների համար կը կազմակերպուէն ներկայացման հմտութիւնների զարգացման դասընթացնէր եւ անհատական խորհրդատուութիւն: Մրցոյթին լաւագոյն ծրագրային լուծումներ ներկայացրած թիմերը կը ստանան խրախուսական նուէրներ եւ խոշոր դրամական պարգեւներ` 1-ին մրցանակ` 300.000 ՀՀ դրամ + համակարգիչ 2-րդ մրցանակ` 250.000 ՀՀ դրամ + համակարգիչ 3-րդ մրցանակ` 150.000 ՀՀ դրամ + համակարգիչ: միաժամանակ, 1-ին մրցանակ ստացած թիմին հնարաւորութիւն կ'ընձեռնուի մասնակցելու միջազգային ,երեւակայութեան գաւաթէ մրցոյթին, որը տեղի կ'ունենայ Ամն-ի Նիւ Եօրք քաղաքում, 2011թ.-ի ամռանը: Մրցոյթին մասնակցելու պարտադիր պայմանները - Մրցոյթին կարող էն մասնակցել մինչեւ չորս հոգուց բաղկացած թիմեր, որոնց անդամներից առնուազն երեքն ուսանողներ էն /բակալաւր, մագիստրոս, ասպիրանտ; մէկ թիմի կազմում կարող էն լինել տարբեր Բուհ-երի ուսանողներ/: - Մասնակից թիմերի բոլոր անդամները պէտք է լինէն 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: - Մասնակից թիմերի անդամներից առնուազն մէկը պէտք է ունենան անգլերէնի գերազանց իմացութիւն: - Բոլոր փաստաթղթերը պէտք է ներկայացուէն հայերէնով եւ անգլերէնով: Մրցոյթի վերաբերեալ մանրամասն տեղեկութիւնների, մրցութային յայտերի, ինպես նաեւ դասընթացներին ու անհատական խորհրդատուութեան գրանցուելու համար այցելէք www.imaginecup.am կայքը, կամ զանգահարէք Ձիհ-ի գրասենեակ` 219731 հեռախօսահամարով: լրացուած մրցութային յայտերը պէտք է ուղարկուէն apply@imaginecup.am էլեկտրօնային հասցէին կամ ներկայացուէն /մէկ օրիգինալ եւ երկու պատճէն/ Ձիհ-ի գրասենեակ հետեւեալ հասցէով` Երեւան, Յովսէփ Էմինի 123, սենեակ 304: Յայտերի ներկայացման վերջնաժամկէտն է 2011թ.-ի ապրիլի 25-ը: Enterprise Incubator Foundation 123 Hovsep Emin Street Yerevan 0051, Republic of Armenia Tel: +374 10 219797 Fax: +374 10 219777 E-mail: info@eif.am www.eif-it.com
  -   Հայտարարություններ