Հայ Ազգային Կոնգրէսը ողջունում է Եգիպտոսի ժողովրդի յաղթանակը


Հայ Ազգային Կոնգրէսը ողջունում է Եգիպտոսի ժողովրդի յաղթանակը

  • 11-02-2011 23:00:49   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին Հայ ազգային կոնգրէսը հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «Տապալուեց հերթական բռնապետութիւնը: Հրաժարական տուեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը: Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նուաճեց իր ազատութիւնը: Ղրղզստանից եւ Թունիսից յետոյ եւս մէկ անգամ ապացուցուեց, որ իրօք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դէմ անզօր է աշխարհի ցանկացած բռնապետ: Հայ Ազգային Կոնգրէսը ողջունում է եգիպտական ժողովրդի յաղթանակը: Վերջնական ու անշրջելի յաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդութիւններ եւ անելիքներ: Մաղթում ենք, որ նա յաջողութեամբ լուծի անցման խիստ պատասխանատու եւ նուրբ շրջանի կարեւորագոյն այդ խնդիրները, ժողովրդավարական ընտրութիւնների միջոցով ձեւաւորի իր կամքն արտայայտող այնպիսի լեգիտիմ իշխանութիւն, որը կարճ ժամանակում կը կարողանայ մաքրել իր Աւգեան ախոռները:»
  -   Քաղաքական