6 միլիարդ ռիալի եատկացում՝ իրանահայ ֆուտբոլին կրկին դիմաւորելու նպատակով


6 միլիարդ ռիալի եատկացում՝ իրանահայ ֆուտբոլին կրկին դիմաւորելու նպատակով

  • 11-05-2011 18:58:30   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 11 մայիսի Իրանահայ համայնքը տարբեր ասպարէզներում ականատես է եղել պետական այրերի եւ Իրանի տարբեր խաւերի իր հանդէպ ցուցաբերած նրբանկատ վերաբերմունքին: Նոյն ուղղութէամբ եւ ի շարունակութիւն երկար ժամանակների հոգատար ընթացքի՝ ինչպէս արդէն տեղեկացւած է մեր սիրասուն համայնքը, իրանահայ ֆուտբոլի վերակազմակերպման նպատակով եւ հայ երիտասարդ մարզիկներին մրցութէան դաշտ վերադարձնելու գեղեցիկ հեռանկարով՝ Իրանի մարզական պատասխանատու այրերն ու հիմնարկները խոստացել էին որոշ նիւթական եատկացումներ կատարել: Անցէալ տեղեկանք-զեկոյցով մեր սիրելի մարզասէրներին եայտնել էինք մէկ միլիարդ ռիալի եատկացման մասին, իսկ այս անգամ ուրախ ենք եայտնելու, որ յիշէալ գումարը համալրւել է 5 միլիարդ ռիալի եատկացմամբ եւս, ընդորում՝ 6 միլիարդ ռիալ կազմող այս նպաստը աւանդ է տրւած Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութէան մօտ: Անցէալ ամիսներում Իսլ. խորհրդարանի իրանահայ երկու պատգամաւորների երկարաշունչ հանդիպումների ու կիրառած հետեւողական ընթացքի արդիւնքն է ստացւած գումարը, որն ամբողջութէամբ կը եատկացւի համայնքիս ֆուտբոլի հաւաքականը վերակազմելու աշխատանքներին: Վստահաբար, բոլոր խաւերի ու մանաւանդ սրտցաւ միութիւնների եւ պատասխանատու ազգային կազմերի օժանդակութէամբ՝ հնարաւոր է լինելու իրագործել այս դժւարին եւ միաժամանակ ցանկանալի ու առաջնային ծրագիր-նպատակը: Եաջողութիւն բոլորիս: Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութէան պատգամաւորի գրասենէակ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը