Սերժ Սարգսեանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի<br /> նախարարին<br />


Սերժ Սարգսեանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի
նախարարին

  • 11-02-2011 20:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին փետրուարի 11-ի հանդիպմանը պաշտօնական այցով Երեւան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն ներկայացրել է այցի շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման եւ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցութեան զարգացմանն ուղղուած բանակցութիւնների արդիւնքները` դրանք համարելով բազմաբնոյթ եւ արդիւնաւէտ: «Մենք յուսով ենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխօսութիւնը կզարգանա բոլոր մակարդակներում` սկսած ամենաբարձր մակարդակից: Հայաստանի արտգործնախարարի հետ մենք պայմանաւորուեցինք յաճախ հանդիպել, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչպէս է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում եւ ձեզ մօտ: Եվ քանի որ այս գլոբալ աշխարհում ամէն ինչ փոխկապակցված է, պէտք է խորհրդակցել այն թեմաներով, որոնք հիմա առաւել արդիական են»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, հանդիպմանն անդրադարձ է եղել վերջին մէկ տարուայ ընթացքում երկկողմ քաղաքական յարաբերութիւններում արձանագրուած դրական տեղաշարժերին զուգահեռ տնտեսութեան, մշակոյթի եւ մի շարք այլ ոլորտներում, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում հայ-ուկրաինական փոխգործակցութեան զարգացմանը:
  -   Քաղաքական