«Ասպարէզն» ահազանգում է Գիւմրիի ոստիկանների անօրինական գործողութիւնների մասին


«Ասպարէզն» ահազանգում է Գիւմրիի ոստիկանների անօրինական գործողութիւնների մասին

  • 11-02-2011 19:51:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 10-ին, առաւօտեան ժամը 11-ից սկսած Ոստիկանութեան Գիւմրու քաղաքային բաժնի աշխատակիցները աւտոմեքենաներով ծառայութիւն էին իրականացնում Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբի յարակից մօտ 15 թաղամասերի խաչմէրուկներում, ժամը 11-ից 18-ը արգելելով այդ խաչմէրուկներից վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների մուտքը Պուշկինի փողոց, որտեղ գտնւում է ակումբի կենտրոնական գրասենեակը: Ակումբի ներկայացուցիչների, վարորդների եւ լրագրողների բազմաթիւ հարցապնդումներին այս ոստիկանները բացատրում էին, թէ իրենք կատարում էն Ոստիկանութեան քաղաքային բաժի պետի հրամանը: Ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղեանը Գորկու եւ Ղուկասեան փողոցների խաչմէրուկը վրացական պետհամարանիշերով աւտոմեքնաների մուտքն արգելող ոստիկաններին բացատրեց, որ իրենց գործողութիւնները անօրինական էն եւ հակասահմանադրական: Ոստիկանները մնացին անդրդուելի: Ժամը 11:20-ին Ոստիկանութեան Գիւմրու հերթապահ մասում հերթապահող մայոր Բաբաջանեանը հրաժարուեց այս յանցագործութեան մասին օպերատիւ հաղորդում ընդունել Ակումբի խորհրդի նախագահից: 11:20-11:30-ի ընթացքում Լ.Բարսեղեանը այդ պաշարման մասին հեռախօսով տեղեկացրել է ՄԻ պաշտպանի գրասենեակ եւ ՀՀ գլխաւոր դատախազութեան հերթապահութիւն: Ժամը 11:35-ին Լ.Բարսեղեանը իր հաղորդումը Ոստիկանութեան Գիւմրու բաժնի հերթապահութիւնում չընդունելու մասին անձամբ հաղորդել է Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսեանին: Նրան ներկայացուել է նաեւ մարդկանց ազատ տեղաշարժը ոստիկանական ուժերի միջոցով խոչընդոտելու իրողութիւնը, առաջարկելով միջոցներ ձեռք առնել Գիւմրու Մուսայելեան, Գորկու, Սպանդարեան փողոցները եւ Յաղթանակի պողոտան ապաշրջափակելու համար: Չնայած այս բոլոր ահազանգերին, այդ փողոցների կողմից Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբի տարածք վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների մուտքը ոստիկանական ուժերը շրջափակուած էն պահել մինչեւ ժամը 18:00-ը: Ոստիկանութեան Գիւմրու բաժնի պետ գնդապետ Ա.Բիչախչեանը տեղական հեռուստաընկերութիւններին տուած իր հարցազրոյցում այդ շրջափակումը փորձել բացատրել այն հանգամանքներով, թէ ակումբի գրասենեակի դիմաց դպրոց կայ, այդ մեքենաների անուադողերը մաշուած էն, կապրօնէ, իսկ բեռնախցերում` գազի բալոններ, եւ այդ մեքենաների մուտքի դէպքում կարող է վթար եւ պայթիւն տեղի ունենալ…: Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբը ոստիկանութեան այդ ապօրինութիւնների մասին գրաւոր հաղորդում է յղել ՀՀ գլխաւոր դատախազին: Ի մի բերելով ամբողջ վերը բերուածը, Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբը յայտարարում է, Իր գործունէութեան 12 տարիների ընթացքում սա եւ սրա հետ ուղղակիօրէն փոխկապակցուած 2011 թուի փետրուարի 8-ի ակումբի համանման պաշարումը առաջին դէպքն է, երբ ինչ-որ մէկը փորձել է խոչընդոտել մարդկանց ազատ հոսքը դէպի ակումբ եւ յարակից տարածքներ: Տեղի ունեցածը այլ կերպ, քան պաշտօնէական յիմարութիւն որակել չենք կարող: Ակումբի մատոյցների պաշարման ՀՀ Ոստիկանութեան Գիւմրու բաժնի պետի մեկնաբանութիւնը անհեթեթ է, խայտառակ եւ այդպիսով` անվայել նման բարձրաստիճան պաշտօնեայի համար: Այս պաշտօնեան ապացուցեց, որ տրամաբանութիւնը եւ օրէնքի իմացութիւնը պարտադիր չէ Հայաստանում քաղմասի պետ լինելու համար: Ոստիկանութիւնը մի քանի անգամ անցեալում առիթ ունեցել է ապացուցելու, որ անկարող է կատարել իր առաջ դրուած խնդիրները, մասնաւորապէս` բացայայտել ակումբի գրասենեակների առաջ կայանած ակումբի աշխատակիցների աւտոմեքենաներից մի քանի գողութիւնները, ակումբի էլեկտրական մալուխների երկու գողութիւնները, ակումբի հրկիզման փորձը 2008 թուի յունուարի 18-19 գիշերը եւ ակումբի նախագահի աւտոմեքենայի 2008 թուի մարտի 20-21-ի գիշերային հրկիզումը: Ակումբն ու գործընկերները ամբողջութեամբ ըմբռնում էն այն անհեթեթ իրողութեանը, որ ստեղծեցին քաղաքի ոստիկանները, եւ, որը կարող է կրկնուել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը մնում է ամենայլանդակ օրինազանցութիւնների եւ պաշտօնէական յանցագործութիւնների թատերաբեմ: Ակումբը եւ գործընկերները այսօրինակ ապօրինութիւններին համարժէք դիմադրութիւն էն ցոյց տալու: Ժուռնալիստների ,ասպարէզէ ակումբը դիմում է բոլոր գիւմրեցիներին եւ Շիրակի մարզի բնակիչներին, կոչ անելով հրաժարուել օրինազանց ոստիկանների հետ համագործակցութեան բոլոր դրսեւորումներից, այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանութեան համապատասխան պաշտօնեաները հրապարակաւ ափսոսանք չէն յայտնել քաղաքի մէկ տասնեակից աւելի թաղամասերի պաշարման եւ քաղաքացիների իրաւունքների նկատմամբ լկտի եւ ցինիկ վարքի համար: Ոստիկանական ապօրինութիւնների դէմ պայքարելու կամք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչում ենք բոլոր հնարաւոր դէպքերում հրաժարուել ոստիկաններին վճարովի կամ անվճար ծառայութիւններ մատուցելուց, լինի տաքսի, խանութ, թէ` վարսավիրանոց: Ոստիկանութեան ոչ մի ենթակայ, շարքային, կրտսեր կամ միջին սպայական կազմի ներկայացուցիչ չի ներուելու այն արդարացմամբ, թէ ինքը քաղաքի թաղամասերը շրջափակելիս պարզապէս հրաման է կատարել, որովհետեւ յայտնի է, որ յանցագործ հրամանները կատարման ենթակայ չէն: 11 փետրուարի 2011 ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԷԶ» ԱԿՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
  -   Մամլո հաղորդագրություն