Նախատեսւում է իրականացնել «Հայերի հետքերը Բրազիլիայում»<br /> խորագրով բազմաբովանդակ մշակոյթային ծրագիր<br />


Նախատեսւում է իրականացնել «Հայերի հետքերը Բրազիլիայում»
խորագրով բազմաբովանդակ մշակոյթային ծրագիր

  • 11-02-2011 18:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի եւ Բրազիլիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Մարսելա Նիկոդեմոսի փետրուարի 11-ի հանդիպմանը քննարկուել է Հայաստանի անկախութեան 20-ամեակին եւ Բրազիլիայի անկախութեան օրուան նուիրուած «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով բազմաբովանդակ մշակոյթային ծրագրի նախագիծը: Որոշուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանութեան համատեղ ջանքերով 2011թ. սեպտեմբերից սկսել ծրագրով նախատեսուած միջոցառումները: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նախագծի գլխաւոր միջոցառումը ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանութեան կողմից սեպտեմբերի 7-21-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպուելիք «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսն է, որի նպատակն է լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով ներկայացնել հայ ներգաղթածների պատմութիւնը Բրազիլիայում: Նախատեսւում է նաեւ կազմակերպել «Բրազիլական հասարակութեան զարգացման գործում հայկական Սփիւռքի ներդրումը» թեմայով գիտաժողով` ակնառու բրազիլահայերի մասնակցութեամբ: Ծրագրւում է Բրազիլիայում հայերի ներգաղթի եւ ինտեգրման մասին գրքի հրատարակում: Նախատեսւում է հոկտեմբերին կազմակերպել համերգներ` նուիրուած բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Տակուշյանի, կիթառահար Ժոան Կույումջյանի ստեղծագործություններին: Հ.Յակոբեանը նշել է, որ ծրագիրը Հայաստանի եւ Բրազիլիայի Հանրապետութիւնների քաղաքական, մշակոյթային համագործակցութեան եւ բարեկամութեան մի նոր դրսեւորում է: Նա առաջարկել է նաեւ նկարահանել «Հայերի հետքերը Բրազիլիայում» վերնագրով ֆիլմ:
  -   Հասարակութիւն