ՀՀ փոխվարչապետն այցելել է Աբու Դաբիում գտնուող «Ալ Ռիւմ» ընկերութիւն


ՀՀ փոխվարչապետն այցելել է Աբու Դաբիում գտնուող «Ալ Ռիւմ» ընկերութիւն

  • 11-05-2011 18:49:30   |   |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը մայիսի 11-ին այցելեց Աբու Դաբիում գտնուող «Ալ Ռիւմ» ընկերութիւն, որի սեփականատէրը հայազգի Արա Խանոյեանն է: «Ալ Ռիւմ»-ը Ամէ-ում համարւում է կանաչապատման ոլորտի խոշորագոյն ընկերութիւններից: Ա.Գէորգեանին ներկայացուեցին ընկերութեան կողմից իրականացուող աշխատանքներն ու ծրագրերը: Փոխվարչապետը նշեց, որ տպաւորուած է ընկերութեան յաջողութիւններով եւ ողջունեց Ա.Խանոյեանի` նաեւ հայրենիքում ծրագրեր իրականացնելու մտադրութիւնը: Ընկերութիւնը մշակել է Երեւանի Կոմիտասի անուան զբօսայգու պանթէոնի եւ յարակից տարածքի բարեկարգման նախագիծ: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ նախագծի իրականացման հետ կապուած հարցերը կը քննարկուեն Երեւանի քաղաքապետարանի հետ` ընկերութեան ղեկավարութեան` առաջիկայում Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Անդրադարձ եղաւ նաեւ նոր համատեղ ծրագերի իրականացման հնարաւորութիւններին:
  -   Տնտեսութիւն