Միջազգային իրաւունքին նուիրուած մրցոյթ


Միջազգային իրաւունքին նուիրուած մրցոյթ

  • 11-02-2011 14:48:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրուարի 12-13-ին Երեւանում կը կայանայ «2011թ. Ֆիլիպ Ջեսափի անուան միջազգային իրաւունքի դատախաղ» մրցոյթի հայաստանեան մրցափուլը: Դատախաղ-մրցոյթի այս տարուայ թեման վերաբերում է անօդաչու ինքնաթիռների (թռչող սարքերի) օգտագործման օրինականութեանը եւ միջազգային հակակոռուպցիոն իրաւունքին: «Ֆ.Ջեսափի անուան միջազգային իրաւունքի դատախաղ» մրցոյթն անց է կացւում 1959թ.-ից՝ աշխարհի շուրջ 90 երկրներում՝ Իրաւաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից: Ամէն տարի մրցոյթին մասնակցում էն աշխարհի շուրջ 600 իրաւաբանական դպրոցների եւ բուհերի թիմեր: 10 տարի մասնակցութիւն ցուցաբերելով Ջեսափի մրցոյթի միջազգային մրցափուլում, հայաստանեան թիմերը ունեցել էն մի շարք յաջողութիւններ, որոնց շարքում անհրաժեշտ է առանձնացնել 2009 թուականի Ջեսափի մրցոյթի միջազգային մրցափուլում գրանցուած յաղթանակը, որտեղ Երեւանի Պետական Համալսարանը ներկայացնող մեր թիմը Հայաստանում Ջեսափի մրցոյթի պատմութեան մէջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լաւագոյն հայցադիմումների մրցոյթում, մասնաւորապէս, տաս մրցանակներից հինգերորդին արժանացել է հայաստանեան թիմի գրաւոր աշխատանքը։ Մրցոյթի գրաւոր եւ բանաւոր աշխատանքները գնահատելու համար, որպէս մրցոյթի դատաւորներ, հրաւիրուել էն ճանաչուած իրաւաբաններ, որոնց թւում էն` միջազգային իրաւունքի մասնագէտներ, դատաւորներ, փաստաբաններ: Մրցոյթին կը յաջորդի հանդիսաւոր մրցանակաբաշխութիւնը` ՀՀ վճռաբեկ դատարանում: Մրցոյթի կազմակերպիչներն էն Հայաստանի իրաւաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիան եւ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրաւաբանական ընկերութիւնը: Մրցոյթի հայաստանեան մրցափուլի հովանաւորն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցոյթի աջակիցն է ՀՀ Դատական դէպարտամենտը: 11 փետրուարի, 2011թ. Երեւան
  -   Մամլո հաղորդագրություն