Հաստատուել է Հայաստանում գայլերի թուաքանակի կարգաւորման եւ<br /> միջացառումների իրականացման կարգը<br />


Հաստատուել է Հայաստանում գայլերի թուաքանակի կարգաւորման եւ
միջացառումների իրականացման կարգը

  • 10-02-2011 14:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում վերջին տարիներին նկատւում է գայլերի թուաքանակի շեշտակի աճ, ՀՀ կառավարութեան փետրուարի 10-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է թուաքանակի կարգաւորման եւ միջացառումների իրականացման կարգը: Սահմանուել է ոչնչացուած գայլերի դիմաց պարգեւատրման չափը` ամէն մի գլխի համար հարիւր հազար ՀՀ դրամ, ինչպէս նաեւ ՀՀ Բնապահպանութեան նախարարութեանը նշուած գումարը վճարելու համար յատկացուել 10000.0 հազար դրամ: Տ.Սարգսեանը նշել է, որ համանման որոշում է ընդունուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում, ինչի շնորհիւ կարճ ժամկէտում կանխուել է գայլերի թուաքանակի կտրուկ աճը:
  -   Հասարակութիւն