Բնակչութեանը մատուցւող բժշկական ծառայութիւնները
հնարավորինս կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին
10-02-2011 14:52:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան
փետրուարի 10-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը,
գործադիրն իր նախկին որոշումներից մէկում կատարել է լրացումներ եւ
փոփոխութիւններ, որոնց նպատակն է Հայաստանի բնակչութեանը
մատուցւող բժշկական ծառայութիւնների հնարավորինս
համապատասխանեցումը միջազգային ժամանակակից չափանիշներին:
Ակնկալւում է, որ որոշման ընդունմամբ կստեղծուեն
հիւանդութիւնների առաւել արդիւնաւէտ կանխարգելման, հիւանդների
ժամանակին յայտնաբերման, ինչպէս նաեւ մասնագիտական բժշկական
օգնութեան ցուցաբերման լաւ պայմաններ: