Ներկայացուել է Հայ լրագրողների 5-րդ համաժողովում բարձրացուած<br /> հարցերի լուծմանն ուղղուած միջոցառումների ցանկի նախագիծը<br />


Ներկայացուել է Հայ լրագրողների 5-րդ համաժողովում բարձրացուած
հարցերի լուծմանն ուղղուած միջոցառումների ցանկի նախագիծը

  • 10-02-2011 14:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրատվամիջոցների Համահայկական ընկերակցութեան նախագահ, ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հեռնհաղորդակցության վարչութեան պետ Տիգրան Յարութիւնեյանը Հայ լրագրողների 5-րդ համաժողովի համակարգող մարմնի անդամներին ներկայացրել է գործադիր մարմնի անդամների հաւանութեանն արժանացած Հայ լրագրողների 5-րդ համաժողովի մասնակիցների բարձրացրած հարցերի լուծմանն ուղղուած միջոցառումների ցանկի նախագիծը` խնդրելով մինչեւ փետրուարի 20-ը ներկայացնել նախագծի վերաբերեալ իրենց կարծիքը, առաջարկութիւններն ու դիտողութիւնները: Նախագծով նախատեսւում է հետեւեալ միջոցառումների կազմակերպումը. - Փարիզում կազմակերպել հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաք եւ ստեղծել Եւրոպայի երկրների հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին` Հայկական աշխարհը ներկայացնելու համար (կատարողներ` ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, ժամկէտը` 2011 յունիս), - Նախապատրաստել եւ 2012թ. բիւջէի նախագծում առաջարկել Սփիւռքի լրատվամիջոցների ֆինանսական աջակցութեան ծրագիր` մշակելով պայմանները (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, 2011 յունիս), - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ կազմակերպել երիտասարդ լրագրողների վերապատրաստման պարբերական դասընթացներ եւ համաժողով (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, ԵՊՀ, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011թ. յունիսի 26-ից յուլիսի 16-ը), - Մոսկուայում կազմակերպել հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաք` ԱՊՀ երկրների հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ նհայկական աշխարհե նախագիծը ներկայացնելու համար ( ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 յուլիս), - Հայաստանի բուհ-երում պետպատուէրի շրջանակներում Սփիւռքի լրատվամիջոցների համար պատրաստել երիտասարդ լրագրողներ (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, ԵՊՀ, 2011 սեպտեմբեր), - Կազմակերպել Օնլայն դասընթացներ ԼՂՀ համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողութեան եւ գործող լրագրողների համար ( Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, ԵՊՀ, 2011 սեպտեմբեր), - Հայաստանի եւ սփիւռքի լրատվամիջոցների համար կազմակերպել սեմինարների շարք, որոնք կօգնեն հայկական լրատվամիջոցներին էլ մեծացնել իրենց ներգրավվածությունը ինֆորմացիայի եւ լրատւութեան հզօրագոյն աղբիւր դարձած Google News-ի, Big News , Yahoo News, Twitter, Facebook համակարգերի մէջ (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2012 հոկտեմբեր), - Կազմակերպել լաւագոյն լուսանկարների ցուցահանդէս-մրցոյթ: Առաջին մրցոյթը նուիրել ԼՂՀ-ին: (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 հոկտեմբեր), - Բեյրութում կազմակերպել հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաք` Մերձաւոր Արեւելքի հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելու համար (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 հոկտեմբեր), - Լոս-Անջելեսում կազմակերպել հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաք` Հիւսիսային Ամերիկայի հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելու համար(ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 նոյեմբեր), - Կազմակերպել մրցանակաբաշխութիւն` խրախուսելու համար Հայաստան-Սփիռք գործակցութեան հիմնախնդիրների վերաբերեալ լաւագոյն հետաքննական յօդուածները (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 դեկտեմբեր): Մշակել սկզբունքները եւ կազմակերպել մրցանակաբաշխութիւն` խրախուսելու համար Հայաստանում սփյոռքահայերի կողմից ներդրումների խթանմանն ուղղուած լաւագոյն տնտեսական յօդուածներն ու վերլուծութիւնները (ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն, Հայաստանի ժուռնալիստների միութիւն, 2011 դեկտեմբեր), Համակարգող մարմնի գործադիր մարմնի անդամ Գրիգոր Անիսոնեանը («Նոյեվ Կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, Ռուսաստան) առաջարկում է Մոսկուայում կազմակերպուելիք հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաքը յուլիս ամսուայ փոխարէն անցկացնել մայիսի վերջից յունիսի սկիզբն ընկած ժամանակահատուածում կամ նոյեմբեր ամսին: Համակարգող մարմնի գործադիր մարմնի անդամ Ժիրայր Չոլաքյանը «Նոր Յառաջ» երկօրեայ թերթի խմբագիր, Ֆրանսիա) առաջարկում է Փարիզում կազմակերպուելիք հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հաւաքը յունիս ամսուայ փոխարէն անցկացնել մայիս կամ նոյեմբեր ամիսներին: Ժ.Չոլաքյանը առաջարկում է ստեղծել թարգմանչական կենտրոն եւ լրատւութիւնը, բացի անգլերէնից եւ ռուսերենից, թարգմանել նաեւ այլ օտար լեզուներով, յատկապէս ֆրանսերէն, արաբերէն եւ իսպաներեն` հաշուի առնելով այդ լեզուները գործածող սփյուռքահերի մեծ թիւը: Հ.Գ. Հայ լրագրողների 5-րդ համաժողովի համակարգող մարմնի գործադիր մարմնի անդամներն են` 1. Աստղիկ Գեւորգեան (Հայաստան) - Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ, 2. Գրիգոր Անիսոնյան (Ռուսաստան)- «Նոյեվ Կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, 3. Ժիրայր Չոլաքյան (Ֆրանսիա) - «Նոր Յառաջ» երկօրեայ թերթի խմբագիր 4. Յակոբ Վարդիվարյան (ԱՄՆ) - «Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր 5. Շահան Գանտահարյան (Բեյրութ) - «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր 6. Տիգրան Յարութիւնեան (Հայաստան) - Լրատվամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ:
  -   Հասարակութիւն