Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակը յայտարարում է ակնարկների մրցոյթ` ուսանողների համար


Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակը յայտարարում է ակնարկների մրցոյթ` ուսանողների համար

  • 09-02-2011 13:33:12   | Հայաստան  |  Հայտարարություններ
 Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակը յայտարարում է ակնարկների (շարադրութիւնների) մրցոյթ` Հայաստանի Բուհ-երի ուսանողների համար: Հաւանական մասնակիցները պէտք է մինչեւ մրցոյթի արդիւնքների յայտարարումը պաշտօնապէս գրանցուած լինէն Հայաստանի Բուհ-երից մէկում: Հրաւիրում ենք Ձեզ անդրադառնալու հետեւեալ երկու թեմաներից մէկին. Թեմա 1. Ինչպէ՞ս կարող է Հայաստանի կառավարութիւնը յաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: (Քննարկէք խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականութիւնները: Յուշող հարցեր` ինչպէ՞ս կարող է կառավարութեան հարկային քաղաքականութիւնը սատարել տնտեսութեան վերականգնմանը: Տնտեսութեան ո՞ր ճիւղերն ունէն Հայաստանի մրցակցային առաւելութիւնները բացայայտելու ներուժ:) Թեմա 2. Ին՞չ արժէք ունէն Հայաստանի անտառները: (Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքն այն մասին, թէ Հայաստանում անտառներն ինչ արժէք ունէն: Յուշող հարցեր` ինչու՞ էն անտառները կարեւոր: Ինչու՞ պէտք է պաշտպանենք դրանք: Ին՞չ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման մէջ: Ին՞չ դեր ունի անտառը տեղական համայանքների զարգացման գործում:) ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԷՏԸ 2011թ.-ի ՄԱՐՏԻ 10-ն Է: Խնդրում ենք ընտրել նշուած թեմաներից միայն մէկը: Ձեր շարադրութիւնը կարող էք ուղարկել էլեկտրօնային փոստով` agrigoryan1@worldbank.org հասցէով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակ հետեւեալ հասցէով` Գ. Լուսաւորիչ 9, Երեւան 0015: Աշխատանքը չպէտք է գերազանցի 5 էջը (1 էջը = 1800 նիշ): Դիմումի փաթեթում ներառէք Ձեր ուսանողական վաւերական տոմսի պատճէնը: Նշէք Ձեր անունը, տարիքը, համալսարանը, ֆակուլտետը եւ տարին: Լաւագոյն 4 ակնարկների համար Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակի կողմից կտրամադրուէն դրամական մրցանակներ` հետեւեալ կարգով. 1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար 2-ին տեղ` 500 ԱՄՆ դոլար 3-ին տեղ` 400 ԱՄՆ դոլար 4-րդ տեղ` 300 ԱՄՆ դոլար ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ. մրցոյթի վերաբերեալ սպառիչ տեղեկութիւնների համար այցելէք ՀԲ Երեւանի գրասենեակի կայքէջը` www.worldbank.org.am (News and Events ( Press Releases). Հարցերի դէպքում խնդրում ենք դիմել Համաշխարհային բանկի Երեւանի գրասենեակ` Վիգէն Սարգսեանին /արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինէ Գրիգորեանին /hանրային տեղեկատուութեան գծով օգնական, +374(10) 52 09 92 հեռախօսահամարով կամ էլեկտրօնային փոստի միջոցով` vsargsyan@worldbank.org, agrigoryan1@worldbank.org հասցէներով:
  -   Հայտարարություններ