Սցենարների մրցոյթ<br />


Սցենարների մրցոյթ

  • 08-02-2011 13:25:13   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը յայտարարում է գիտելիքի կարեւորութեան հասարակական ընկալմանը միտուած սոցիալական գովազդների սցենարների մրցոյթ: Մրցոյթին կարող են մասնակցել անհատ ստեղծագործողները եւ կազմակերպութիւնները: Սցենարները կարող էք ներկայացնել մինչեւ մարտի 25-ը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատուութեան վարչութիւն: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի ղեկավարութեամբ ստեղծուած մրցութային յանձնաժողովն ուշադրութեան կ'արժանացնի բոլոր առաջարկները: Լաւագոյն ճանչուած սցենարները կը նկարահանուեն եւ կը հեռարձակուեն հայկական հեռուստատեսութեամբ, իսկ հեղինակները կ'արժանան պարգեւների: ակնկալում ենք ակտիւ մասնակցութիւն:
  -   Հայտարարություններ