<br /> Ահարոն Ադիբեկեան. Հայաստանում գունաւոր յեղափոխութեան համար չկայ սոցիալական հենք



Ահարոն Ադիբեկեան. Հայաստանում գունաւոր յեղափոխութեան համար չկայ սոցիալական հենք

  • 05-02-2011 20:23:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Ադրբեջանում մէկ շնչին ընկնող Հնա-ն կազմում է 10.400, Հայաստանում՝ 5500, իսկ Վրաստանում՝ 4500 դոլար։ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրէն Ահարոն Ադիբեկեանը, փետրուարի 5-ի ասուլիսում ներկայացնելով այս տուեալները՝ նշեց, որ Ադրբեջանի թիւն իրականում կարող է աւելի քիչ լինել, որովհետեւ ադրբեջանցիներն իրենց համարում են 9 մլն-անոց ազգ, սակայն միջազգային ատեանները նրանց 5-5,5 մլն-անոց ազգ են գնահատում (3 մլն-ից աւելի ադրբեջանցիներ գտնւում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքում)։ Հայաստանում Մակ-ի չափորոշիչներով, ըստ «Սոցիոմետր»-ի, աղքատ են 46,2 տոկոսը, համեստ են ապրում՝ 40,2 տոկոսը, ունեւոր են 12,4 եւ հարուստ են 0,3 տոկոսը։ Մինչդեռ իրենց աղքատ են համարում 19,5 տոկոսը, համեստ են ապրում՝ 78 տոկոսը, իրենց ունեւոր են համարում՝ 1,9 եւ հարուստ՝ 0,6 տոկոսը։ Ըստ Ա.Ադիբեկեանի, հայերի ազգային իւրայատկութիւնից է բխում, որ օբյեկտիւօրէն աղքատ ընտանիքներն իրենց աղքատ չեն զգում։ Ուստի ըմբոստութեան բացակայութեան պայմաններում սոցիոլոգը չի տեսնում Հայաստան Եգիպտոսի նման գունաւոր յեղափոխութեան փոխանցուելու միտում՝ դրա համար սոցիալական հենք գոյութիւն չունի։ Առաւել եւս, համարում է Ա.Ադիբեկեանը, ըստ Դաւոսի տնտեսական ֆորումում հնչած յայտարարութեան, զարգացած երկրներն արդէն անցել են ֆինանսատնտեսական ճգնաժամի գագաթնակէտը, հետեւաբար «երբ նրանք սկսեն բարգաւաճել, մէկ քայլ յետոյ կը սկսենք բարգաւաճել նաեւ մենք, քանի որ երկիր գումարները գալիս են այնտեղից, եւ մեր տնտեսական զարգացումն էլ կախուած է նրանց զարգացումներից»: «Սոցիոմետր»-ի ղեկավարի գնահատմամբ, հիմքեր չունեն նաեւ բոլոր այն կանխատեսումները, թէ Հայաստանը կարող է անկում ապրել, ընկնել կ'ոլապսի մէջ, իսկ մարդիկ սոցիալական դժգոհութիւնների հետեւանքով՝ փողոցնէր դուրս գալ։
  -   Հասարակութիւն