Բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման տարիներ շարունակ<br /> գործածուող մեխանիզմն սպառել է իրեն<br />


Բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման տարիներ շարունակ
գործածուող մեխանիզմն սպառել է իրեն

  • 04-02-2011 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՂՎԵՐԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Կրթութեան որակ եւ համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակում փետրուարի 4-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման բարեփոխումները» թեմայով եռօրյա սեմինարը: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ԱԺ Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի յանձնաժողովի նախագահ Արտակ Դավթեանը, Քաղաքացիական ծառայութեան խորհրդի նախագահ Մանուէլ Բադալեանը, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ռեկտորներ, պատգամաւորներ, կրթութեան բնագաւառի միջազգային եւ տեղական փորձագետներ: Դիմելով սեմինարի մասնակիցներին, Ա.Աշոտեանը նշել է, որ բարձրագոյն կրթութեան ֆինանսաւորման տարիներ շարունակ գործածուող մեխանիզմն այլեւս սպառել է իրեն: «Այն այսօր մեզ թոյլ չի տալիս կրթութեան որակի, մատչելիության եւ արդյունավերության բարձրացմանն ուղղուած նոր գործիքակազմ որդեգրել: Պետական ֆիանասավորման համար բուհերը պէտք է որդեգրեն պետութեան կողմից ներկայացւող նոր քաղաքականութիւն, եւ առաջընթացն ապահովող փաստաթղթերի նախագծերի քննարկման փուլում նախեւառաջ անհրաժեշտ է գալ ընդհա նուր մասնագիտական հայտարարի` այն է, թէ ինչպէս ուղղորդել բարեփոխումների ընթացքը»,- ընդգծել է նախարարը: ՀՀ պետական բիւջէից բարձրագոյն կրթութեան ոլորտին յատկացւում է շուրջ 7,7 միլիարդ դրամ: Պետական բուհերի բիւջէներում պետական յատկացումները, կախուած բուհի առանձնահատկություններից, կազմում են 25-40 տոկոս: Բուհերի բիւջէների մնացեալ հատուածը հիմնականում համալրւում է ուսանողների վարձավճարների շնորհիւ եւ միայն չնչին տոկոսը` այլ աղբիւրներից: «Հայաստանում միայն պետութիւնը եւ ուսանողը չէ, որ պէտք է վճարեն բարձրագոյն կրթութեան համար: Մենք պէտք է ձեզ հետ միասին փորձենք աջակցել սոցիալական պատասխանատւութեամբ ներծծուած նոր բիզնես-մշակոյթ ձեւաւորելուն, երբ խոշոր գործարարները, ելնելով իրենց իսկ կոմերցիոն շահերից, հաւելեալ հատկացումներով աջակցեն մեր ուսումնական հաստատութիւններին: Ֆինանսաւորման այս բաղադրիչը Հայաստանում գրեթէ բացակայում է, եւ այստեղ կարիք ունենք ներգրաւելու մասնավորին»,- նշել է Ա.Աշոտեանը եւ յաւելել, որ որակեալ բարձրագոյն կրթութիւնը թանկ յաճոյք է բոլոր երկրներում: Հայաստանում մէկ ուսանողին պետութեան կողմից վճարւող գումարի միջին ցուցանիշը համարժէք է մօտաւորապէես 800 ԱՄՆ դոլարի, ինչը շուրջ 2,5 անգամ պակաս է տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան երկրների միջինացված ցուցանիշից: Ուստի խնդիր կայ ներգրաւելու նոր ֆինանսական ռեսուրսներ: «Միաժամանակ պէտք է փաստել, որ մեր աշխատանքի արդիւնաւէտութիւնը միայն գումարի ծաւալից չէ, որ կախուած է, այլեւ գումարի ծախսման ձեւերից, մեխանիզմներից: Անգամ այսօրյա բիւջէի պարագայում մենք վստահ ենք, որ կրթութեան որակի արդիւնաւէտութեան եւ մատչելիության մեծացման համար ունենք չօգտագործուած ռեսուրս, եւ այստեղ հարկաւոր է կառավարման նոր մշակոյթ, ֆինանսավորան նոր մեխանիզմ, որպէսզի գումարի օգտագործման գործիքակազմը նույնպես արդիական լինի",- ասել է նախարարը: Նրա նշել է, որ կրթութեան ֆինանսաւորման բեռի մի զգալի հատուածը շարքային ուսանողների եւ իրենց ծնողների ուսերի վրայ է: Ակնյայտ է, որ սոցիալական խնդիրների պատճառով ծագում է նաեւ կրթութիւն ստանալու համար ոչ հաւասար մեկնարկային հնարաւորութիւնների դաշտ: Այստեղ, ըստ նախարարի, պետութեան խնդիրն է մեխանիզմներ ներդնել` ապահովելու իւրաքանչիւրի կրթութեան իրաւունքի իրագործման համապատասխան հարթությունը նոյն ֆինանսական մեխանիզմների միջոցով: «Սա է նաեւ պատճառը, որ մեր հանրապետութիւնում պատրաստւում ենք ներդնել ուսանողական վարկերի համակարգը, որն առաւել արդիական է դառնում կրթութեան մատչելիության տեսակետից, սոցիալական հաւասար հնարաւորութիւնների եւ հաւասար մեկնարկային դաշտի պայմաններում»,- յայտարարել է Ա.Աշոտեանը: Նախարարը առանձնացրել է նաեւ մէկ այլ խնդիր, որը վերաբերել է պետական եւ ոչ պետական բուհերի համար ստեղծւող մրցակցային հաւասար պայմանների ապահովմանը: Ըստ Ա.Աշոտեանի, ոչ պետական բուհերի համար պէտք է ստեղծել հաւասար հնարաւորութիւններ նաեւ պետական միջոցներից օգտուելու տեսակետից: «Չեմ բացառում, որ մօտ ապագայում մենք կունենանք այսպէս կոչուած` պետական պատվեր նաեւ այդ բուհերում: Դրանով կստեղծուի մի վիճակ, երբ բուհերը պետական ֆինանսաւկորում են ստանում ոչ թէ իրենց կազմակերպաիրաւական ձեւից ելնելով, այլ որակի եւ արդիւնաւէտութեան գործիքակազմի չափագրման շնորհիւ: Դա, սակայն, իրականութիւն կարող է դառնալ մէկ անհրաժեշտ պայմանի դէպքում` երբ հաւատարմագրման գործընթացը Հայաստանում նոր մեխանիզմներով կիրականացուի եւ Որակի ապահովման ազգային կենտրոնը կհավաստի նաեւ ոչ պետական բուհերի որակը` պետականների հետ զուգահեռ»,- ասել է նախարարը:
  -   Հասարակութիւն