Աշխատանքի միջազգային կազմակերպութեան տարածաշրջանային ծրագրի<br /> շրջանակներում մշակւում է գործատուների վարքագծի կանոնակարգը<br />


Աշխատանքի միջազգային կազմակերպութեան տարածաշրջանային ծրագրի
շրջանակներում մշակւում է գործատուների վարքագծի կանոնակարգը

  • 03-02-2011 19:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 3-ին Հայաստանի գործատուների միութեան կազմակերպած կոնֆերանսում ներկայացուեց գործատուների համար վարքագծի կանոնակարգի մի մասը: Դրանում տեղ են գտել հարկադիր աշխատանքի եւ թրաֆիկինգի կանխարգելման սկզբունքների վերաբերեալ դրոյթները: Կանոնակարգը մշակւում է Աշխատանքի միջազգային կազմակերպութեան տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այն առաջիկայում կլրացվի միւս բաղադրիչներով եւ կընդունուի ամբողջութեամբ: Միութեան նախագահ Արսէն Ղազարեանը կարեւորեց կանոնակարգի մշակումը անցումային շրջանում գտնուող տնտեսութեան համար, որին բնորոշ է զանգվածային գործազրկութիւնը, աշխատողի կախուածութիւնը գործատուից:
  -   Տնտեսութիւն