Կարսի անճոռնի յուշարձանը չէ, որ պէտք է մերձեցնի հայ եւ<br /> թուրք ժողովուրդներին<br />


Կարսի անճոռնի յուշարձանը չէ, որ պէտք է մերձեցնի հայ եւ
թուրք ժողովուրդներին

  • 03-02-2011 19:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը, առողջ յարաբերութիւնների հաստատմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Այս մասին փետրուարի 3-ի ասուլիսում նշեց թուրքագետ Յակոբ Չաքրեանը, պատասխանելով այն հարցին, թէ կարօ՞ղ է խանգարել երկու ժողովուրդների մերձեցմանը Կարսում հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամութիւնը խորհրդանշող յուշարձանի ապամոնտաժումը: Թուրքագետի համոզմամբ, այդ «անճոռնի» յուշարձանի նման կոթողները չեն, որ պէտք է մերձեցնեն երկու հարեւան ժողովուրդներին: «Մենք այնքան կոթողներ ունենք, եթէ հիմնայատակ աւերուած կոթողներից մեկումեկը վերականգնեին, դա աւելի շատ կնպաստեր մերձեցմանը»,- ասաց Հ.Չաքրեանը: Նշուեց, որ թուրքական կողմը Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին թէեւ վերականգնեց, սակայն, նրա խօսքերով, «տարեկան ընդամէնը երկու ժամ ժամերգութիւն են թոյլ տալիս եւ աշխարհով մէկ տարածում, թէ հայկական եկեղեցիներ ենք բացում»: Միաժամանակ Հ.Չաքրեանը չբացառեց, որ յուշարձանի ապամոնտաժման որոշումը կայացուել է ներքաղաքական շարժառիթներով, յատկապէս հաշուի առնելով, որ երկիրը գտնւում է խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին:
  -   Հասարակութիւն