Եգիպտոսը եւ պատեհապաշտների անճարակությունը...


Եգիպտոսը եւ պատեհապաշտների անճարակությունը...

  • 03-02-2011 15:31:09   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Դեպքերի ու իրադարձությունների հետեւից ընկնելով` այլեւս ո՛չ հնարավոր է սեփական խոցված վարկն ապահովել, եւ ո՛չ էլ առավել եւս` կացությունը վերահսկել կամ տնօրինել... Այս իրավիճակում է հայտնվել քիչ-շատ ԱՄՆ դեմոկրատական վարչախումբը, երբ թունիսյան դեպքերից դաս չառնելով` այժմ եգիպտոսյան կացությանը վերահսկելու համար` մատնվել է անճարակության: Հարցը հասել է նրան, որ ԱՄՆ-ի ,հորդորներինե ո՛չ ,բարեկամե Մուբարաքն է ընդառաջ գնում, եւ ո՛չ էլ հատկապես նրանից երես թեքած եգիպտական ողջ հանրությունը... Արդյունքում` ԱՄՆ-ին մնում է ,ժողովրդավարական դասերիե աջ ու ահյակ շռայլումը` մեկ Հուսնի Մուբարաքին, մեկ` նրան ընդդիմացողներին: Ինչպես նմանատիպ դեպքերում, եգիպտական ներքաղաքական ալեկոծումների թոհուբոհում եւս օրինաչափորեն անպակաս է մակընթաց ալիքների վրա հայտնվող պատեհապաշտների թիվը... այս վերջինների շարքում, սակայն, զավեշտալի կարգավիճակի մեջ են հայտնվել Թուրքիայի իշխանավորները, որոնք էլ ժողովրդական զարթոնքից բխող դեպքերի կուրսից ետ չմնալու համար` մեկ կողմից թութակի պես կրկնում են ԱՄՆ-ական ,դեղատոմսըե, այն է` ,Մուբարաքը պետք է օր առաջ հեռանա իշխանությունիցե, եւ մյուս կողմից` ,Իսլամական աշխարհի առաջնորդողիե սեփական պատրանք-բարդույթին հագուրդ տալու համար, կրկնակի անամոթությամբ հանդես են գալիս եգիպտական քաղաքակրթական հնոցի ժառանգներին (ժողովրդին) առաջադիմական-զարգացման ցուցմունքներ տալ... Ահավասիկ, Աֆրիկյան ցամաքամասի ,արաբական հատվածիե թեկուզ ,հացի խնդիրե-ով թունիսյան Բու ազիզների ինքնահրկիզումը կամ Եգիպտոսի Մուբարաքական երեսնամյա իշխանախմբից կշտացած ու ձերբազատվել փորձող ժողովրդական ցասումներն ի հեճուկս վերոնշյալների` չեն նսեմանալու, չեն արժեզրկվելու եւ մանավանդ մեծապետական պատեհապաշտների սադրանքներով ու դավերով չեն նահանջելու բնականոն հունից ու այլեւս հասարակա-քաղաքական բնաշրջական ընթացք ընդունած հոլովույթից... Նսեմացողը, արժեզրկվողը եւ նահանջողը` դա վայրի լիբերալիզմի, կոսմոպոլիտ ու բարոյազուրկ փողի ու դրամագլխի եւ նույն ,արժեքներովե առաջնորդվող տնտեսական-քաղաքական ճգնաժամերի հեղինակներ` համաշխարհային բեւեռներն ու սրանց տարածաշրջանային արբանյակներն են, որոնք մշտապես խանգարել ու խոչընդոտել են մարդկության ու աշխարհի անդորրը` դրանից բխող կանխատեսելի թե՛ անկանխատեսելի բոլոր հետեւանքներով... ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը