Գիւմրիում տեղահանուելու էն անօթեւանների տնակները


Գիւմրիում տեղահանուելու էն անօթեւանների տնակները

  • 03-02-2011 14:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերութիւններով հեռարձակուող Գիւմրու քաղաքապետարանի յայտարարութեան համաձայն` մինչեւ սոյն թուականի փետրուարի 28-ը Մուշ-2 թաղամասում 2010 թուականին բնակարան ստացած ընտանիքները պարտաւոր էն տեղահանել իրենց ժամանակաւոր կացարանները: Հակառակ դէպքում քաղաքապետարանը սպառնում է փետրուարի 28-ից յետոյ տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշուի առնելու տուեալ կացարանները տնօրինողների կարծիքները: Այս յայտարարութիւնը իրարանցում է առաջացրել յատկապէս բազմանդամ այն անօթեւան ընտանիքների մօտ, ովքեր 6 եւ աւել անձով ստացել էն մէկ կամ երկու սենեականոց բնակարաններ: Նրանց մի մասն երկար տարիներ բնակուել էն երկու կամ երեք տնակներում եւ ներկայումս պատրաստւում էն տեղահանել միայն տնակներից մէկը: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղէտի գօտու անօթեւան ընտանիքների կազմը զգալի փոփոխութիւնների է ենթարկուել. հիմնականում նրանց եւ՛ անդամների քանակն է աւելացել, եւ՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ էն աւելացել: Ուստի, այս ընտանիքները բաւական լուրջ խնդիրներ ունէն ինչպէս ստացած բնակարանի պատկանելութիւնը որոշելու, այնպէս էլ 6-12 անձից բաղկացած երկու կամ երեք ընտանիքներով սահմանափակ մակերեսով այդ բնակարանում քիչ թէ շատ տանելի պայմաններ ստեղծելու առումով: Ներկայումս ,շիրակ կենտրոնէ - ին էն դիմում տասնեակ բազմանդամ անօթեւան ընտանիքներ, ովքեր խնդրում էն աջակցել, որպէսզի իրենց թոյլատրուի պահպանել ժամանակաւոր կացարանների գոնէ մի մասը: Այդ դէպքում բազմանդամ ընտանիքների մի մասը կը տեղափոխուի բնակուելու նոր բնակարաններ, իսկ միւս մասն էլ կը շարունակի բնակուել տարիների ընթացքում որոշակի յարմարութիւններ ստեղծած ժամանակաւոր կացարաններում: Նշենք, որ մենք դեռեւս 2010 թ. օգոստոսի 6-ին ,գիւմրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած, ինքնակամ կառոյցներում բնակուող բազմանդամ ընտանիքներին իրենց կողմից տնօրինուող ինքնակամ կառոյցներն օրինականացնելու հնարաւորութիւն ընձեռելու մասինե դիմում ուղերձով դիմել էինք ՀՀ վարչապետին եւ ՀՀ քաղաքաշինութեան նախարարին: Մեր դիմում ուղերձում մասնաւորապէս ասւում էր. ,մեր ուսումնասիրութիւններով` բնակարանների բաշխման ներկայ փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թուի գրեթէ կէսը` 460-ը, բաղկացած էն 5 եւ աւելի անդամներից, որոնք մեծ ցանկութեան դէպքում անգամ ժամանակաւոր կացարանները յանձնելիս չէն կարող նոր ստացած` 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար (http://www.shirakcentre.org/index.php/hy/library/235-2010-09-16-11-05-06.html): Ուստի կարծում ենք` տեղին կը լինի, եթէ որոշ բազմանդամ եւ ինքնակամ բնակելի կ'առոյցնէր տնօրինող ընտանիքների, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ կողմից ընդունուած ,իրաւունք հաստատող փաստաթղթերը չպահպանուած անհատական բնակելի տների կարգավիճակի մասինէ ՀՀ օրէնքը, հնարաւորութիւն տրուի օրինականացնել իրենց ինքնակամ կառոյցները եւ թոյլատրուի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակաւոր կացարանների յանձնման: Նման մօտեցման դէպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կը լինի համարել իրօք լուծուածէ: Ի պատասխան մեր այս դիմում ուղերձի` ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւնից 2010 թ. օգոստոսի 25-ին ստացուած պատասխանում մեր կողմից արուած առաջարկութիւններն ընդունելի չլինելը պատճառաբանուել էն հետեւեալ կերպ. ,աղէտի գօտու քաղաքային բնակավայրերում, այդ թւում Գիւմրի քաղաքում, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցութեամբ իրականացուող բնակարանային շինարարութեան ծրագրի շրջանակներում բնակարան ստացած քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցրած ժամանակաւոր կացարանների (ոչ հիմնական շինութիւնների) ազատման հետ կապուած հարցերը կարգաւորւում էն ՀՀ կառավարութեան 1999 թուականի յունիսի 10-ի ,աղէտի գօտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ յատկացման կարգը հաստատելու մասինէ N 432 որոշմամբ հաստատուած կարգի 17-րդ կէտի դրոյթների համաձայն: Դրա հետ մէկտեղ, ՀՀ կառավարութեան 2009 թուականի նոյեմբերի 26-ի N 1402 որոշման 2-րդ կէտի 6-րդ ենթակէտի դրոյթների համաձայն` բնակարան ստացող քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից բնակութիւնից ազատուած ոչ հիմնական շինութիւններն ենթակայ էն քանդման: Հաշուի առնելով, որ Գիւմրի քաղաքում իրականացուող բանակարանային շինարարութեան ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի հետ մէկտեղ լուծւում էն նաեւ քաղաքի զարգացման տեսանկիւնից կարեւորուող տարածքները տնակային տնտեսութիւններից ազատման հետ կապուած հարցերը, Ձեր գրութեամբ ներկայացուած` Գիւմրի քաղաքում կառուցուած բազմաբնակարան շէնքերի բնակարանների սեփականաշնորհումն առանց ժամանակաւոր կացարանների յանձնման վերաբերեալ առաջարկութիւնն ընդունելի չէէ: Ակնյայտ է, որ որեւէ լուրջ հիմնաւորում չի բերուել, թէ ինչու հնարաւոր չէ անօթեւան բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելաւել մեր կողմից առաջարկուած տարբերակով: Առաւել եւս, երբ բոլորին է յայտնի, որ նախորդ տարիներին տնակաների տեղահանման տարբերակով Գիւմրիում առաջ եկան հարիւրաւոր այնպիսի անօթեւան ընտանիքներ, ովքեր անգամ ժամանակաւոր կացարաններ չունէն եւ պարտադրուած տարիներ շարունակ բնակւում էն վարձակալած բնակարաններում: Երկարատեւ ընդմիջումից յետոյ աղէտի գօտում բնակարանաշինութեան գործընթացի վերսկսումը ցուրտ ու խոնաւ տնակներում արդէն երկու տասնամեակ պատսպարուած անօթեւան հարիւրաւոր ընտանիքների մօտ կրկին յոյս եւ հաւատ արթնացրեց, որ ի վերջոյ իրենք եւս կ'ունենան բնակարաններ: Սակայն ներկայումս բնակարան ստացած այն բազմանդամ ընտանիքները, որոնց պարտադրում էն 6 եւ աւելի անձով տեղափոխուել եւ բնակուել 40 քառ. մետրից էլ պակաս բնակարաններում իրաւացի էն իրենց այն յայտարարութիւններում, թէ Մուշ-2 թաղամասի բնակարանները պատուհաս էն դարձել իրենց գլխին: Վերջում եւս մէկ անգամ կոչ ենք անում հանրապետական, մարզային եւ տեղական իշխանութիւններին` առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթեւաններին եւս մէկ անգամ չպատճառել անհանգստութիւն եւ ինչպէս անցած, այնպէս էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թոյլատրել պահպանել իրենց ժամանակաւոր կացարանները, աւելին, նրանց պէտք է տրուի հնարաւորութիւն անվճար օրինականացնելու իրենց ժամանակաւոր կացարանները տարածքների հետ մէկտեղ: ,Շիրակ կենտրոնէ ՀԿ 03.02.2011թ.
  -   Մամլո հաղորդագրություն