Արարատեան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կտեղադրուեն<br /> ջրաչափեր<br />


Արարատեան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կտեղադրուեն
ջրաչափեր

  • 02-02-2011 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնում փետրուարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցութիւն Արարատեան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թւում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշուառման, արդիւնաւէտ կառավարման եւ պահպանութեան համատեքստում ձկնաբուծական տնտեսութիւնների գործունէութեան վերաբերեալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Խորհրդակցութեանը մասնակցում էին կառավարութեան անդամներ, շահագրգիռ գերատեսչութիւնների ղեկավարներ, Արարատեան դաշտում աւելի քան 20 ձկնաբուծական տնտեսութիւն վարողներ: Կառավարութեան ղեկավարն, անդրադառնալով խնդրի կարեւորութեանը, նշել է. «Մեր խորհրդակցութիւնը նուիրուած է ձկնաբուծութեանը եւ, մասնաւորապէս, այն խնդրին, թէ ինչպէս ենք մենք ջրով ապահովում Արարատեան դաշտում ձկնաբուծությամբ զբաղուող տնտեսություններին, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, եւ ինչ լուծումներ են առաջարկւում: Տեղի են ունեցել խորհրդակցութիւններ փոխվարչապետի գլխաւորութեամբ, տրուել են յանձնարարականներ: Անցեալ շաբաթ ինձ մօտ նույնպես խորհրդակցութիւն է տեղի ունեցել: Բոլոր շահագրգիռ կողմերին հրաւիրել էինք` պարզելու, թէ ինչպիսի իրավիճակ է ստեղծուել Արարատեան դաշտում խորքային հորերի հետ կապուած, քանի որ, մասնագէտների կարծիքով, պետութիւնն այստեղ լուրջ անելիքներ ունի եւ ցանկանում էինք այդ բոլոր խնդիրները քննարկել նաեւ ձեր մասնակցութեամբ, որպէսզի ձեզ համար յստակ եւ հասկանալի լինի պետութեան քաղաքականությունն այդ բնագաւառում եւ այն խնդիրները, որ համատեղ պէտք է լուծենք: Ցանկանում եմ նաեւ արձանագրել, որ 2010թ. ձկնաբուծութեան ոլորտում մենք ունեցել ենք բաւական լուրջ առաջընթաց: Դա պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ կառավարութիւնն ընդունել է մի քանի որոշումներ եւ նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են աւելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծութեան համար եւ, մասնաւորապէս, ձկան արտահանման համար»: Վարչապետը խօսել է Ռուսաստանի Դաշնութեան եւ Եւրոմիութեան հետ այդ ուղղութեամբ ծաւալուած համագործակցութեան արդիւնքների մասին, ընդգծելով, որ կառավարութիւնն աջակցելու է ձկնաբուծական ընկերութիւններին արտահանման ծաւալները մեծացնելու հարցում: Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեյանը զեկուցել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծուած միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատեան դաշտում առկայ խորքային հորերի փաստացի վիճակի եւ ջրօգտագօրծման օրինականութեան վերաբերեալ իրականացուած ուսումնասիրությունների արդիւնքների մասին: Նա տեղեկացրել է, որ ձկնաբուծական տնտեսութիւնների կողմից ջրօգտագօրծման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի մոնիտորինգի արդիւնքում պարզուել է, որ դրանցում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրուած չեն ջրաչափիչ սարքեր, եւ չկան սանիտարական կամ անօտարելի գօտիներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, այնուհետեւ ծաւալուել է մտքերի շահագրգիռ փոխանակում, որի ընթացքում ձկնաբույծները ներկայացրել են իրենց մտահոգութիւնները ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացի հնարաւոր ռիսկայնության եւ տեխնիկական խնդիրների վերաբերեալ: Հնչեցուած մտավախութիւնները փարատելու նպատակով վարչապետի առաջարկութեամբ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել հրապարակայնօրէն, միւս ձկնաբույծների ներկայութեամբ, ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որեւիցէ ձկնաբուծական տնտեսութիւնում` ցոյց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգութիւնը եւ ռիսկայնության բացակայութիւնը: Ինչ վերաբերում է հնչեցուած այն հարցադրմանը, թէ որոշ ձկնաբուծական տնտեսութիւններ կկարողանան ֆ ջրաչափերի տեղադրումից, Տ.Սարգսեանն ընդգծել է. «Ցանկանում եմ պաշտօնապէս յայտարարել, որ այդպիսի երեւոյթներ չեն լինելու: Դրա երաշխիքն այն է, որ յանձնարարական է տրուել բնապահպանութեան նախարարին` բոլոր տնտեսութիւնների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր տեղադրել բնապահպանութեան նախարարութեան կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրուած ժամկէտի աւարտից յետոյ մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դէպի փոքրեր, եւ չի լինելու որեւիցէ մէկը, ով կխուսափի ստուգումներից: Բոլոր ստուգումները լինելու են հրապարակային, եւ այս հարցում հետեւողականօրէն առաջ ենք գնալու»: Կարեւորելով կարգուկանոնի հաստատումը յիշեալ ոլորտում, վարչապետը նշել է, որ օրէնսդրութեան պահանջները խախտող ձկնաբուծական տնտեսությունները խստագույնս կպատժուեն: «Անհրաժեշտ է ձեր աջակցութիւնը, որպէսզի այս համապետական ծրագիրն իրականութիւն դառնայ: Մեր նպատակն է, որ ձկնաբուծական տնտեսությունները զարգանան, եւ առաջարկում ենք համատեղ ջանքերով առաջ շարժուել»,- ասել է Տ.Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն