Ահմադինեժադը հանդիպում ունեցաւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ


Ահմադինեժադը հանդիպում ունեցաւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

  • 01-02-2011 16:22:18   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» Իսլ. յեղափոխութեան «Ֆաջր»-ի (յաղթանակ) տասնօրեակի շտաբի անդամները եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները Նախագահական պալատի «Շահիդ Բեհեշթի» սրահում հանդիպում ունեցան նախագահ Ահմադինեժադի հետ: Հանդիպմանը ներկայ էին՝ նախագահի գրասենեակի պատասխանատու Ռահիմմաշային, իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Հոսէյնին եւ յիշեալ նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուներ, Նահատակների հիմնարկի նախագահ Զարիբաֆանը, թեհրանահայ համայնքից՝ քահանայ հայրեր, Թեհրանի հայոց Թեմական խորհրդի անդամներ ու ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախագահ Ահմադինեժադը նշեց, որ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից 32 տարի անցնելով՝ Իրանի ժողովուրդը աւելի զգօն ու գիտակից է եւ է՛լ աւելի ամուր քայլերով ներկայ է ասպարէզում: Նա ակնարկելով ատոմական բնագաւառում երկրի արձանագրած առաջընթացին եւ թշնամիների այն ջանքերին, որոնցով փորձում էին Իրանին արգելել ձեռք բերել ատոմական խաղաղասիրական տեխնոլոգիա, ասաց. «Յեղափոխութեան համար նահանջ գոյութիւն չունի եւ միայն առաջընթաց կայ»:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը