Տեղի ունեցաւ «Շրջադարձ» կուսակցութեան հիմնադիր համագումարը<br />


Տեղի ունեցաւ «Շրջադարձ» կուսակցութեան հիմնադիր համագումարը

  • 31-01-2011 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 28-ին Երեւանում տեղի ունեցաւ «Շրջադարձ» կուսակցութեան հիմնադիր համագումարը: Օրակարգում կուսակցութեան ծրագրի եւ կանոնադրութեան հաստատման հարցն էր, ինչպէս նաեւ` կուսակցութեան ղեկավար մարմնի ընտրութիւնը: Քննարկումների արդիւնքում համագումարը որոշեց հաստատել «Շրջադարձ» կուսակցութեան ծրագիրը եւ կանոնադրութիւնը ու յանձնարարեց կուսակցութեան նորընտիր նախագահին ՀՀ օրենսդրութեամբ սահմանուած կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները կուսակցութեան գրանցումն իրականացնելու համար: Բացի այդ համագումարը ընդունեց նաեւ կուսակցութեան հռչակագիրը: «Շրջադարձ» կուսակցութեան համագումարում ընտրվեց կուսակցութեան ղեկավար մարմինը` 5 անդամներից բաղկացած քաղաքական խորհուրդը: Կուսակցութեան ղեկավար մարմնի անդամներն են` Սիմոն Ղոնաղչյանը, Տիգրան Բաղդասարեանը, Մուշեղ Տերյանը, Գայեանէ Ղազարեանը եւ Սամսոն Խաչատրեանը: «Շրջադարձ» կուսակցութեան նախագահ ընտրվեց Սիմոն Ղոնաղչյանը:
  -   Քաղաքական