<br /> Միացեալ Նահանգներում այժմ բնակւում է 11 մլն ոչ օրինական ներգաղթեալ, որոնց մեծ մասը իսպանալեզու է<br />



Միացեալ Նահանգներում այժմ բնակւում է 11 մլն ոչ օրինական ներգաղթեալ, որոնց մեծ մասը իսպանալեզու է

  • 11-05-2011 11:02:47   | ԱՄՆ  |  Միջազգային
 Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել բարեփոխել երկրի իմիգրացիոն ծառայութիւնը եւ միաժամանակ ուժեղացնել սահմանների պաշտպանութիւնը: Օբաման կոչ է արել կոնգրէսականներին զբաղուել ներգաղթային համակարգի բարեփոխումներով, որպէսզի երկիր ներգրաւի եւ ամերիկեան հասարակութեան մէջ ինտէգրի բարձրակարգ մասնագէտների, միաժամանակ վերջ տալով ստուերային տնտեսութեանը, որը ծաղկում է ցածր վարձատրուող անօրինական ներգաղթեալների հաշուին: Տեխասում ունեցած իր ելոյթում Բարաք Օբաման դրական է գնահատել ոչ օրինական ներգաղթեալների կարգավիճակի օրինականացմանն ուղղուած քայլերը, ինչպէս նաեւ երկրում ոչ օրինական բնակուողներին աշխատանքի վերցնող գործատուների նկատմամբ խիստ միջոցների կիրառումը: Միացեալ Նահանգներում այժմ բնակւում է 11 մլն ոչ օրինական ներգաղթեալ, որոնց մեծ մասը իսպանայ
  -   Միջազգային