Ճանապարհային ոստիկանութեան տեսուչը մեղադրւում է<br /> թմրամիջոցների իրացման մէջ<br />


Ճանապարհային ոստիկանութեան տեսուչը մեղադրւում է
թմրամիջոցների իրացման մէջ

  • 25-01-2011 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոստիկանութեան ճանապարհային ոստիկանութեան ուղեկցող սպայական վաշտի առաջին դասակի տեսուչ, ոստիկանութեան լեյտենանտ Հ.Մանուկեանին մեղադրանք է առաջադրուել իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառութեամբ զբաղուելու համար: Նախաքննությամբ պարզուել է, որ Հ.Մանուկեանը 2010թ.-ի սեպտեմբերից 2011թ.-ի յունվարի 21-ն ընկած ժամանակահատուածում իր ծանօթ Մ.Գ.-ից ձեռք է բերել խոշոր չափի «Ափիօն» տեսակի թմրամիջոց, պահել եւ փոխադրել է այն, այնուհետեւ տարբեր չափաբաժիններով իրացրել մէկ այլ անձի: Անձնական խուզարկութեամբ Հ.Մանուկեանի մօտ յայտնաբերուել է 4,7 գրամ «Ափիօն» տեսակի թմրամիջոց: Ըստ ՀՀ Յատուկ քննչական ծառայութեան մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, գործով ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ Հ.Մանուկեանը ներգրաւել է որպէս մեղադրեալ ՀՀ քրէական օրէնսգրքի 266-րդ յօդուածի 2-րդ մասի 2-րդ եւ 2.1 կետերով: Նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառուել է կալանավորումը:
  -   Հասարակութիւն